Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան
Քաղաքականություն

«Ինչու այսօր ՀՀ-ում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող է չանե՞լ». Փաշինյանը վերահաստատել է իր հայտարարությունը

Առանց դատավորների աշխատավարձների լրջորեն բարձրացման չենք կարող ունենալ դատական անկախ համակարգ: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ առաջիկայում կստեղծեն հակակոռուպցիոն նոր դատարան. «Օրինակ շատ են ասում՝ ինչո՞ւ մեկ տարվա ընթացքում, դատական համակարգում անհրաժեշտ բարեփոխումները չեն արվել: Ասեմ՝ ինչու չեն արվել, վերջին 1 տարվա ընթացքում մենք ունեցել ենք ասպիսի երևույթ, երբ որ դատավորի թափուր տեղի համար հայտարարված մրցույթներում եղել է այսպես կոչված «недабор»: Այսինքն դատավոր լինելու հավակնորդների թիվը ավելի քիչ է եղել, ինչո՞ւ, որովհետև մարդը ասում է, լսեք, ես գնամ 400 հազար դրամ աշխատավարձ ստանամ, մեկին ցմահ ազատազրկման դատապարտեմ, մեկին՝ 15 տարվա, մեկի գույքային հարցը լուծեմ ու ինչի՞ համար:

Հիմա ինչո՞ւ համար եմ հեռվից գալիս. առանց դատավորների աշխատավարձի լրջորեն բարձրացման չենք կարող մենք ունենալ դատական անկախ համակարգ»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ իրեն պետք չէ մարիոնետային դատարան. «Որովհետև ես հավատում եմ այն իդեալներին, որոնց հիման վրա մենք արել ենք փոփոխություն: Եթե ինձ պետք լիներ մարիոնետային դատական համակարգ, այդպիսի համակարգը պատրաստի դրած էր: Ես ինչի՞ եմ դատարանների դռներն արգելափակել, ցույց տալու համար դա, որ ինձ պետք չի մարիոնետային դատական համակարգ: Ինչու այսօր ՀՀ-ում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող է չանե՞լ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նկատեց, որ այսօր իրենք ունեն հնարավորություն բյուջետային առումով բարձրացնել դատավորների աշխատավարձը. «Բայց եթե մենք այսօր որոշենք դատավորների աշխատավարձը բարձրացնել հանրությունը մեզ չի հասկանա: Կասեն այս սոցիալական իրավիճակում փոխանակ էս խնդիրը լուծեք, բռնում եք էտ դատավորների աշխատավարձն եք բարձրացնում, թեկուզ նոր դատավորների: Բայց եթե դատավորի աշխատավարձը բարձր չլինի, լուրջ մասնագետը չի ուզի 400 հազար դրամով գա դատավոր աշխատի՝ իմանալով, որ կաշառք չի վերցնելու: Այս ընթացքում մենք միջազգային մեր գործընկերների հետ շփումների մեջ ենք, և մենք իրենց ասում ենք՝ ժողովուրդ, մենք հիմա չենք կարող դատավորների աշխատավարձերը էականորեն բարձրացնել»,-ընդգծեց Փաշինյանը:

Դատավորների աշխատավարձի բարձրացման մոդելը, ըստ Նիկոլ Փաշինյանի, հետևյալն է՝   ստեղծվում է հակակոռուպցիոն դատարան, միջազգային դոնորներ են ներգրավվում, որոնք առաջին 3 տարիների աշխատավարձերի բեռը վերցնում են իրենց վրա:

«Եթե միջազգային հանրությունը, մեր գործընկերները մեզ աջակցեն, որպեսզի 3 տարվա կտրվածքով մենք նոր հակակոռպուցիոն դաատարանը ստեղծենք, հակակոռպուցիոն դատարանում ինչ-որ ձև գտնենք, բարձր աշխատավարձերովն նոր լուրջ մասնագետներ ներգրավենք, որոնց վստահելիությունը վեթինգով, ունեցվածքով կլինի բարձր և 3 տարի: Այդ 3 տարվա բարեփոխումների ընթացքում և դրանից հետո, որ ժողովուրդը տեսնի անկախ դատական համակարգը, օգուտ է բոլորին՝ պետությանը, ժողովրդին, տնտեսությանը և այլն: Երեք տարի հետո մենք կարող ենք ժողովրդին համոզել, որ բյուջեից պետք է գումար տրամադրել դատավորների աշխատավարձերի բարձրացման համար: Այդ 3 տարվա ընթացքում թոշակ էլ կբարձրացնենք, ամեն ինչ էլ կանենք և կասենք՝ ժողովուրդ, հիմա դատավորները պետք է ստանան ամսական, օրինակ՝ 2.5-3 մլն դրամ աշխատավարձ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հայտնեց, որ այս մոդելը քննարկվել է միջազգային գործընկերների հետ, նրանք ի գիտություն են ընդունել այն, բայց աշխատանքը պետք է շարունակվի, որպեսզի ֆինանսական աջակցություն տրամադրվի Հայաստանին: