Սևանա լճում աճում է ֆոսֆորի պարունակությունը. Էրիկ Գրիգորյան
Հ շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզ է դարձել, որ Սևանա լճում աճում է ֆոսֆորի պարունակությունը, քանի որ Սևանի իշխանի կերը ֆոսֆոր է պարունակում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գերատեսչության նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Մենք մտահոգություններ ունենք Սևանի իշխանի վերաբերյալ: Նախնական ուսումնասիրությամբ՝ Սևանի իշխանի ցանցավանդակների տարածքներում ֆոսֆորի պարունակությունը ավելի բարձր է, քան այլ տարածքներում»,- նշեց նախարարը:
Անդրադառնալով Սևանի սիգին՝ Գրիգորյանը նշեց, որ նախատեսում են դիմել Գիտությունների ազգային ակադեմիային, որպեսզի թույլատրվի 150 տոննա արդյունագործական որս, իհարկե՝ որոշակի սահմանափակումներով՝ առաջնահերթությունը տալով մարզի բնակիչներին:
«Տեսչական մարմնի կողմից նոր առաջարկ ենք ստացել՝ կանոնակարգելու վաճառքի փուլը: Կարծում ենք, որ շատ արագ պետք է տրվի օրենսդրական կարգավորում, որպեսզի այն ժամանակ, երբ որսը արգելված է, վաճառքը ևս արգելված լինի»,- շեշտեց նախարարը:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...