Փաստաբանը բողոքարկել է «Մարտի 1-ի» գործով սպանության մեջ կասկածվող Գեղամ Պետրոսյանի ձերբակալման որոշումը
NEWS.am-ի տեղեկություններով, «Մարտի 1-ի» գործով սպանություն կատարելու կասկածանքով նախօրեին ձերբակալված ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանի ձերբակալման որոշումը նրա պաշտպանը բողոքարկել է դատարանում։ Բողոքը դատարան է մուտքագրվել քիչ առաջ և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանին։
Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը։
Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել է, որ 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հունիսի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը: Նշենք, որ մինչ այս պահը «Մարտի 1–ի» 10 սպանությունների համար որևէ անձ քրեական պատասխանատվության չի ենթարկվել։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...