Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան
Քաղաքականություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում երկու նոր նշանակում է արվել

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում երկու նոր նշանակում է արվել՝ Օլգա Ազատյանը նշանակվել է նախարարի խորհրդական, Ստեփան Մաչյանը՝ Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նրա գրառման մեջ, մասնավորապես ասված է․

Նա ծնվել է 1981 թվականին, 1998 – 2003 թվականներին սովորել է Երևանի Պետական Լեզվահասարակագիտական համալսարանում, 2006 -2007 Սոցիալական քաղաքականություն և հանրային կառավարման մագիստրոսի կոչում է ստացել, Լոնդոնի Մետրոպոլիտան Համալսարանում (Բրիտանական Չիվնինգկրթաթոշակառու): 2009 – 2016 թթ․ աշխատել է Երևանում Բրիտանական դեսպանատանը որպես ժողովրդավարության,մարդու իրավունքների և հակամարտության դրամաշնորհային ծրագրերի համակարգող։ Իսկ 2016-2019 թվականներին ղեկավարել է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հայաստանի ծրագրերը և գրասենյակը։

Իսկ Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնում նշանակել եմ Ստեփան Մաչյանին, ով կկատարի նաև գլխավոր քարտուղարի (աշխատակազմի ղեկավարի) պարտականությունները։ Ստեփանն ավարտել է Անանիա Շիրակացու անվան ճեմարանը, այնուհետև՝ Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի Կառավարման ֆակուլտետը, Պետական Ագրարային Համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի մագիստրատուրան ն ասպիրանտուրան: 2008 թվականից աշխատում է բանկային համակարգում․ 2014 – 2017 թվականները զբաղեցրել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Ռիսկերի վերլուծության վարչության պետի իսկ 2017 –2019 Ֆինանսական տնօրենի տեղակալի պաշտոնը։

Ուրախ եմ Օլգայի և Ստեփանի նման նվիրված և պրոֆեսիոնալ մարդկանց հետ աշխատելու համար, ովքեր բացի այն, որ վայելում են իմ լիակատար վստահությունը, ունեն նաև մասնագիտական բարձր որակներ, նվիրված են հեղափոխության արժեքներին և պատրաստ են ծառայելու Հայաստանի Հանրապետությանը։ Բարի երթ»։