Մանվել Գրիգորյանին «Դատապարտյալների հիվանդանոց»-ից տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այս մասին ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
«Քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն է առաջացել և նրան տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն»,- ասաց Նավիկյանը:
Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ իր պաշտպանյալի արյան շաքարի քանակը կտրուկ բարձրացել է:
Հունիսի 3–ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել էին «Երևան–Կենտրոն» ՔԿՀ, այնուհետև՝ «Դատապարտյալներիհիվանդանոց» ՔԿՀ:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան