Բողոքի ակցիա կառավարության դիմաց. Ցուցարարները պահանջում են Կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականը (ուղիղ)
Երեւանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներն ու կենդանասերները այսօր՝ հունիսի 7-ին, բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության դիմաց: Նրանք պահանջում են այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը՝ նրան մեղադրելով անօրինականությունների եւ կենդանիների սպանդ իրականցնելու մեջ: Բողոքի ակցիայի մասնակիցները ցանկանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հրավիրել այդ խնդրին, եւ ուզում են նրա օժանդակությամբ ստեղծված իրավիճակին վերջնական լուծում տալ: Կենդանասերների համախմբող Արմենն ասաց, որ արդեն 6 ամիս է ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր կենդանաբանական այգում ստեղծված իրավիճակի մասին.
«Կարծես՝ մտել են փակուղի, եւ չեն կարողանում ավարտին հասցնել: Մենք ուզում ենք այս պահին, որ վարչապետի աշխատակազմից որեւէ մեկը մեզ ընդունի կամ մեր նամակը հանձնենք աշխատակազմից որեւէ մեկին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նախկին աշխատակիցները այսպիսի ակցիա իրականացրել էին նաեւ մայիսի 1-ին, կենդանաբանական այգու նոր տարեշրջանի բացման ժամանակ: Նշենք, որ լրագրողների հետ զրույցում Ռուբեն Խաչատրյանն ասել էր, որ այդ ամենը զրպարտանք է:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...