Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Իսկական ընկերը նա է, ով մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ շահի կշեռքը դատարկ է»․ Սուսաննա Պետրոսյան Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ 25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Ոսկու գինն աճել է 1.27%-ով Կան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Ենթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՄոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԹեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ»

ՊՆ զինվորականների մասնակցությամբ դանակահարություն է եղել՝ սպա է սպանվել․ բացառիկ մանրամասներ

«Հրապարակ»-ի բացառիկ տեղեկություններով, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտակայքում օրեր առաջ կենցաղային վեճի շուրջ դանակահարություն է տեղի ունեցել Պաշտպանության նախարարության սպաների եւ քաղաքացիական անձանց միջեւ։ Մեր տեղեկություններով՝ վեճի առարկան եղել է փողը՝ պարտք ու պահանջը։ «Ռազբորկայի» մասնակիցները եղել են 8 անձ, որոնցից 4-5 հոգի զինվորական։ Խոսակցության ժամանակ պարտապանը վիրավորական արտահայություններ է հնչեցրել զինվորականների հասցեին, ապա իր հետ բերած դանակով մարմնական ծանր վնասվածքներ հասցրել պարտատերեին՝ ՊՆ զորացրված սպա Գեւորգ Մարգարյանին եւ սպա, ավագ լեյտենանտ Դավիթ Սայադյանին։ 

Նույն օրը շտապօգնությունը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել Գեւորգ Մարգարյանին եւ Դավիթ Սայադյանին։ Վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել՝ Դավիթը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց կարճ ժամանակ անց։  

Դավիթ Սայադյանի հորեղբայրը՝ Մեխակ Սայադյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ Դավիթն անմեղ զոհ է եղել։ «Ընկերներից մեկին խնդրել է, որ միանա իրեն, գնան պարտապանից գումարները վերցնեն։ Մի քանի սպաներով են գնացել, որոնցից երեքը մեքենայից չեն իջել։ Մասիվի լակոտները դիմելով՝ զինվորներին ասել են․ դուք ո՞վ եք, այ պագոնավորներ, որ եկել եք։ Իմացել են, որ աֆիցեր են։ Դանակով պատրաստված եկել են, խփել են Դավիթի ոտքին եւ որովայնին, հարվածներ են հասցրել նաեւ նրա ընկերոջը։ Դավիթը եղբորս որդին է՝ ազնվագույն տղա, ֆիզիկապես շատ ուժեղ, ճարպիկ։ Զինվորականության համար կյանքն էլ կտար։ Բոլորիս ստիպեց, որ դառնա զինվորական։ Այստեղ քննությունները հանձնեց, գնաց Պետերբուրգ։ Սովորել է Միխայլովի անվան ռազմական ակադեմիայում, մասնակցել է Արցախյան պատերազմներին»,-այսպես բնութագրեց Դավիթին հորեղբայրը։  

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը զինվորականների մասնակցությամբ դանակահարության դեպքի կապակցությամբ «Հրապարակ»-ին ասաց․ «Սպա Դավիթ Սայադյանը այդ պահին ծառայության մեջ չի գտնվել, դեպքի հանգամանքների կամ մանրամասների համար խնդրում ենք դիմել վարույթն իրականացնող մարմնին: Ցավակցում եւ զորակցություն ենք հայտնում սպայի ընտանիքի անդամներին եւ ծառայակից ընկերներին»։ Մյուս զինվորականների վերաբերյալ  Թորոսյանը մանրամասներ հայտնել չցանկացավ՝ նշելով, որ դա վարույթն իրականացնող մարմնի տիրույթում է։ 

Վարույթն իրականացնող մարմնից՝ ՀՀ քննչական կոմիտեից «Հրապարակ»-ին ասացին, որ երկու անձ, այդ թվում Դավիթ Սայադյանը, 2023թ․ դեկտեմբերի 10-ին ժամը 20։ 20-ի սահմաններում կտրած-ծակած վերքերով Երեւան քաղաքի Շոպրոնի փողոցի հասցեներից մեկի բակից տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ, կարճ ժամանակ անց, արձանագրվել է Դավիթ Սայադյանի կենսաբանական մահը։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախաձեռնված է քրեական վարույթ։ Կատարվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք բացահայտելու նպատակով։ 
«Քրեական վարույթով ձեռք բերված տվյալներով գումարային հարցերի շուրջ մի խումբ երիտասարդների միջև առաջացած վիճաբանությունը հանգեցրել է փոխադարձ հարվածներ հասցնելու, որի ընթացքում դրա մասնակիցներից մեկը մյուս խմբի անդամներից երկուսին՝ Դ․ Սայադյանին եւ Գ․ Մարգարյանին սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել, ինչի հետևանքով Դ․ Սայադյանը հիվանդանոցում մահացել է»,-մեզ հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Քննությամբ պարզվել է միջադեպի մասնակիցների շրջանակը։ Ձեռնարկվում են միջոցներ՝ դրանում ներգրավված անձանց, այդ թվում նաեւ հանցագործությունն առերեւույթ կատարած անձին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։