Ցավում եմ, վարչապետի հորդորը՝ սեւազգեստ մարդկանց դեմ պայքարելու, ոստիկանությունն այսպես է ընկալել. Գորգիսյան
Երեկ գիշերը 2 սեւազգեստ ոստիկան ծեծել են իր վարձակալած տարածքի դռները փակող քաղաքացուն, կասկածելով, թե նա թալանում է այդ տարածքը: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը. «Երեկ գիշերը մի դեպք է տեղի ունեցել, որն անարձագանք չէր կարող մնալ: Քաղաքացին փակելով իր վարձակալած տարածքի դռները, երբ պատրաստվում էր տուն գնալ, նրան մոտեցել են 2 սեւազգեստ մարդիկ, հարբած, ներկայացել որպես ոստիկան: Ու կասկածելով, որ մարդը թալանում է այդ տարածքը, սկսել են հրելով մտցնել մեքենան»,- պատմեց պատգամավորը եւ նշեց, որ ոստիկանները ծեծելով եւ բրդելով մարդուն մտցրել են մեքենան, մեքենայի մեջ էլ են ծեծել, հետո հասցել են ոստիկանական բաժանմունքի մոտ, հանել են մեքենայից, բաժանմունքից էլի ոստիկաններ են դուրս եկել, եւ շարունակել են ծեծել:
«Հետո նոր մի ոստիկան է մոտեցել, ճանաչել մարդուն, որ նա իր տարածքի վարձակալն է, ասել են՝ լավ դե գնա: Քաղաքացուն բռնել են, ծեծել ու բաց թողել ոչ մի բանի համար։ Ես պնդում եմ, որ սա չպետք է անհետեւանք մնա»,- ասաց նա եւ ավելացրեց, որ հանցագործության մասին արդեն հաղորդում է տվել:
«Ես ոստիկանապետի ուշադրությունն եմ հրավիրում սրա վրա: Ցավում եմ, որ վարչապետի հորդորը՝ սեւազգեստ մարդկանց դեմ պայքարելու, ոստիկանությունն այսպես է ընկալել»,- ասաց նա եւ ելույթի վերջում կոչ արեց ոստիկանությանը անհապաղ գնալ գործի հետքերով, եւ ամենախիստ պատժի արժանացնել նման ոստիկաններին:
Գորգիսյանի ելույթից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ դրամատիզացնելու կարիք չկա, քանի որ հանցագործություններ բոլոր երկրներում տեղի են ունում, եւ առաջարկեց նրան դիմել պատկան մարմիններին։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան