Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան
Քաղաքականություն

Հեղափոխականներն ու կրիմինալը փոխադարձ հետաքրքրություն են սկսել դրսևորել․ Ստեփան Դանիելյան

Հեղափոխական կառավարությունը սկսել է իր նախորդների փորձին դիմել՝ հակառակորդների հետ հաշվեհարդար տեսնելու համար, հեղափոխականները և կազմակերպված կրիմինալը փոխադարձ հետաքրքրություն են սկսել դրսևորել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքադետ Ստեփան Դանիելյանը։

Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․

Ամենահայտնի դեպքն ամերիկյան մաֆիայի օգնությունն էր Քենեդու նախագահ դառնալու գործում։ Տվյալ դեպքը, հետագայում, վատ ավարտվեց։

Իսկ մաֆիայի դերը լավ պատկերացնելու լավագույն օրինակը ամերիկյան սուպեր դոն Լաքի Լուչանոյի կենսագրությունն է։ Մի քանի տասնյակ տարվա դատապարտված Լուչանոյին խիստ ռեժիմի բանտից թագավորական ռեժիմի տեղափոխեցին Նյու-Յորքի խոշորագույն նավահանգստում վերահսկելի վիճակ և գերմանացի լրտեսների դեմ արդյունավետ պայքար կազմակերպելու համար, իսկ հետագայում, ամերիկյան զորքերի Սիցիլիա մտնելուն օժանդակելու համար առհասարակ բանտից ազատեցին։ Պատահական չէր, որ Լուչանոն գլուխ էր գովում, որ երկրորդ աշխարհամարտն ինքն է հաղթել։

Դեմոկրատ Ելցինը նույնպես կազմակերպված հանցաշխարհի օգնությանն էր դիմել, երբ ընտրությունների ժամանակ խնդիրների հանդիպեց։

Գանք Հայաստան։ 1995-ի ընտրությունների ժամանակ, Թոխմախի Մհերն իր հարցազրույցում պատմել է, թե ինչպիս իր կոշիկի ցեխում հայտնվեց ՀՀ նախագահ Տեր-Պետրոսյանն, ընտրություններում օժանդակություն խնդրելու համար։ Ըստ իր խոսքերի, այդ օրվանից ինքը հայտնվեց քաղաքականության մեջ։

Բնականաբար, այդ համագործակցությունն ընտրություններով չի սահմանափակվում, կրիմինալը քաղաքական հակառակորդներին ահաբեկելու փայլուն գործիք է։

Ինչի՞ համար եմ սա գրում։ Որքան հասկանում եմ, հեղափոխական կառավարությունը սկսել է իր նախորդների փարձին դիմել՝ հակառակորդների հետ հաշվեհարդար տեսնելու համար։ Հեղափոխականներն և կազմակերպված կրիմինալը փոխադարձ հետաքրքրություն են սկսել դրսևորել։ Դրա ակնհայտ սիմպտոմներն արդեն երևում են»։