«Հաղթանակ»․ Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին
Աբովյանում այսօր՝ հունիսի 9-ին, կայացած քաղաքապետի ընտրություններում ձայների առավելությամբ առաջատար է գործող քաղաքապետ, անկուսակցական Վահագն Գևորգյանը, որի հիմնական մրցակիցը ՔՊ-ական Գրիգոր Գուլյանն է։
Գործող քաղաքապետը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին․ «Սիրելի աբովյանցիներ, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ։ Շնորհակալ եմ ընկերներիս, մեր թիմից, մեր ընտանիքներից։
Շնորհավոր ընկերության միջազային օրը»
Նրա նախընտրական շտաբից հայտնում են, որ ընտրություններում Վահագն Գևորգյանը հավաքել է 8441 քվե, իսկ Գրիգոր Գուլյանը՝ 8032 քվե:
Նշենք, որ Աբովյան համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 44,519 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 18175-ը կամ 40.83 տոկոսը:
Այս ՏԻՄ ընտրություններում ինտրիգային էր հատկապես Աբովյանի քաղաքապետի ընտրությունները, որտեղ առաջադրվել էր 5 թեկնածու, բայց հիմնական մրցակցությունը գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Գրիգոր Գուլյանի միջեւ էր։
4 տարի առաջ տեղի ունեցած ընտրություններում Վահագն Գեւորգյանին աջակցում էր ԲՀԿ-ն, սակայն այս ընտրություններին թեկնածուն պնդում է, որ որեւէ քաղաքական ուժ իրեն չի աջակցում:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ հայտարարել էր, որ Գեւորգյանին չեն աջակցում, որովհետև դրա կարիքը չկա, իսկ իր թիկնազորի նախկին պետ, այժմ պատգամավոր Էդուարդ Բաբայանն աջակցում է որպես թեկնածուի մանկության ընկեր։
ՔՊ-ական թեկնածուն մասնագիտությամբ տնտեսագետ է, Կոտայքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական վարչության պետի պաշտոնակատարը: Ի աջակցություն Գուլյանի՝ օրեր առաջ երթ տեղի ունեցավ Աբովյանում, որին մասնակցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան