Իսակովի պողոտայում «Opel»-ը բախվել է գազատար խողովակին․ տեղի է ունեցել արտահոսք
ԱԻՆ «911» ծառայությանը հունիսի 9-ին, ժամը 18:33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում` Ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻն լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գ.Բ., ծնված 1969 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին: Խողովակը վնասվել է, և տեղի է ունեցել արտահոսք:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել գազատար խողովակի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան. տուժածներ չկան:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...