Արյունոտ կիրակի՝ Ստամբուլի եկեղեցում. ձերբակալվածներից մեկը ռուս է
Թուրքական ոստիկանությունը հունվարի 28-ին Ստամբուլի կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցած հրաձգությանը մասնակցելու կասկածանքով տասնյակ մարդկանց է ձերբակալել։ Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան, գրում են տեղի ԶԼՄ-ները։
«Եկեղեցու վրա զինված հարձակման գործի հետաքննության շրջանակում գործողություններ են իրականացվել 30 հասցեներում, ձերբակալվել է 47 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի և Տաջիկստանի մեկական քաղաքացի, որոնք կարող են առնչություն ունենալ «Իսլամական պետություն» խմբավորման հետ», - ասել է Երլիկայան:
Հավելենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Ստամբուլի կաթոլիկ եկեղեցու վրա հարձակման և հոգևորականի սպանության պատասխանատվությունը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով զինյալ ահաբեկիչների սոցցանցերին։
Հայտնի է, որ երկու զինված տղամարդ մտել է եկեղեցի և կրակ բացել, ինչի հետևանքով մահացել է մեկ մարդ։ Նշվում է, որ հարձակումն իրականացվել է ի արձագանք խմբավորման առաջնորդների՝ հրեաների և քրիստոնյաների վրա հարձակվելու կոչի:




















Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառութ...
Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ Կարապետյան
ՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամա...
Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան...
«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա Գևորգյան
37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ
Բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են միանալ ստորագրահավաքին
Նարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա Շուշանյան
Ինչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն Մարուքյան
Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութ