Բանակը՝ երկրորդ պլա՞ն․ Ադրբեջանը ուզում է գնալ Հայաստանի հետքերով
Միլլի Մեջլիսն առաջարկել է զորակոչի կարգը փոխել զինվորական ծառայության և վճար գանձել բանակում ծառայության ժամկետի կրճատման համար։ Ադրբեջանի խորհրդարանի այսօրվա նիստում նման առաջարկ է արել պատգամավոր Էլնուր Ալլահվերդիևը։
Պատգամավորը վկայակոչել է Թուրքիայի օրինակը, որտեղ թույլատրվում է որոշակի սահմանված գումար վճարել զինվորական ծառայությունից ազատվելու համար.
«Մենք էլ կարող ենք դա անել։ Մեր երկրում զինծառայության ժամկետը սահմանվում է մեկուկես տարի, իսկ բարձրագույն կրթություն ունեցող անձանց համար՝ 1 տարի։ Այս ժամկետը կարելի էր կրճատել՝ բյուջե փոխանցելով որոշակի գումար»։
Հիշեցնենք, որ հունվարին ԱԺ-ն ընդունեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնած օրինագիծը, ըստ որի՝ նույնպես նախատեսվում է գումարի դիմաց ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։




















Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառութ...
Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ Կարապետյան
ՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամա...
Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան...
«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա Գևորգյան
37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ
Բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են միանալ ստորագրահավաքին
Նարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա Շուշանյան
Ինչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն Մարուքյան
Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութ