Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

ՀՀ նախագահը թեկնածուներ առաջադրելիս առաջնորդվել է միայն համազգային շահերով. Էմիլ Տարասյան

Այս երկրում շատ չկան անհատ իրավաբաններ, որոնք ըստ Հանրապետության նախագահի՝ կարող են հավակնել այդ պաշտոնին, եւ հետեւաբար, մենք 1 տարի հավաքագրել ենք թեկնածուներ, եւ այդ եղած շրջանակից, ներկայացվել է Վահե Գրիգորյանը: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչու է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 2 անգամ ՍԴ դատավորի թեկնածու ներկայացրել Վահե Գրիգորյանին: Տարասյանի խոսքով՝ նախագահը ներկայացրել է  հետգրություն, որի մեջ մանրամասն ներկայացված է, թե ինչու է առաջադրել Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

«Մեկ տարի է, որ հանրապետության նախագահը գտնվում է այդ գործընթացի մեջ, ներկայացնում է թեկնածու: 4 թեկնածու ներկայացվել է, եւ չեն ընտրվել: Հայտարարությունում հստակ նշված էր, որ այդ գործընթացը չէր կարող անվերջ տեւել»,- ասաց նա եւ ավելացրեց, որ անընդհատ թեկնածու առաջադրելն ու չընտրելա արդեն խնդիր է:

Լրագրողի կարծիքին՝ նախագահի հետգրությունն իր մեջ քաղաքական նկատառում է պարունակում, Տարասյանն ասաց, որ դա լրագրողի դիրքորոշումն է, եւ, որ ինքը ոչինչ չի կարող ասել: 

Տարասյանը նշեց, որ այստեղ խնդիրը քաղաքական շահարկումներից զերծ մնալն է, եւ ՀՀ նախագահը թեկնածուներ առաջադրելիս առաջնորդվել է միայն համապետական ու համազգային շահերով, եւ գնահատում է մարդու մասնագիտական որակը:

Այն կարծիքին, որ սահմանադրագետները խնդիր են տեսնում նույն թեկնածուի 2 անգամ առաջադրելու մեջ, Տարասյանն ասաց, որ նախագահը առաջադրողն է, ընտրողը չէ, եւ, որ դա արվում է Սահմանադրական դատարանի օրենքի համաձայն:

Նշենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու է առաջարկել Վահե Գրիգորյանին: Դրանից առաջ ՀՀ նախագահը մի քանի թեկնածուների էր ներկայացրել, սակայն նրանք ԱԺ-ում բավարար թվով կողմ ձայներ չէին ստացել: Նշենք, որ Վահե Գրիգորյանի թեկնածությունը Արմեն Սարգսյանը ներկայացրել էր նաեւ նախորդ տարի, սակայն նախորդ ԱԺ-ում նրա թեկնածությունը չէր անցել:

Նշենք, որ մի շարք իրավաբանների խոսքով՝ 2 անգամ նույն անձ թեկնածությունը ներկայացնելը իրավական խնդիր է առաջացնում․ ՀՀ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի համաձայն, այն, որ նախկինում ներկայացված եւ չընտրված Սահմանդրական դատարանի դատավորի թեկնածուն չի կարող կրկին ներկայացվել։ Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը Արմեն Սարգսյանի՝ նախագահ նշանակվելու ժամանակ ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել էր. «Մեզ Ազգային ժողովի ամբիոնից հենց այս պահին քաղաքացի լինելու հարցում մեր թերացումները մատնանշող, Իտալիայի մասին հենց հիմա հեքիաթներ պատմող, տխմարագույն մի ճառ արտաբերող անգերազանցելի սույն դեմագոգը մեզ այդպես չի լուսավորի, թե այդ երբ է իր՝ բրիտանական քաղաքացիությունից հրաժարվելու մասին հայտարարությունը պետական գրանցում ստացել Միացյալ Թագավորության պետական քարտուղարի կողմից»: