Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդունԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԳեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՈւկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետԵթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռՀամայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտելԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթած«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Ձեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը

Արտառոց դեպք՝ մարզերից մեկում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 26-ին կողոպուտի դեպք է տեղի ունեցել մարզերից մեկում։ 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տվյալ մարզի ոստիկանության տարածքային բաժնի պրոֆիլակտիկայի ավագ տեսուչը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ իր կողմից  սպասարկվող  վարչական տարածքի բնակիչներ ոմն Մ․ Տ․-ի և Վ․ Մ․-ի միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Մ․ Տ․-ն ծեծի է ենթարկել Վ․ Մ․-ին։

Ոստիկանության տարածքային բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ և պարզվում է, որ Վ․ Մ․-ն 34 տարեկան է, ով աշխատում է տեղամասերից մեկում տնօրեն, իսկ Մ․ Տ․-ն 32 տարեկան է, ով աշխատում է մարզում հայտնի ընկերություններից մեկի տնօրեն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով պարզվել է, որ Վ․ Մ․-ն «Ինստագրամ» սոցիալական կայքի միջոցով նամակագրական կապի մեջ է մտել  Մ․ Տ․-ի կնոջ հետ և 1 օր առաջ կնոջը ժամադրել է իր առանձնատանը։

Հանդիպումը տեղի է ունեցել ժամը 23։00-ի սահմաններում և Վ․ Մ․-ն այցելել է նշված վայր, որտեղ էլ Մ․ Տ․-ն ձեռքին եղած երկաթե ձողով հարվածներ է հասցրել Վ․ Մ․-ի գլխին ապա ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, ինչից վերջինս ուշագնաց է եղել ապա Մ․ Տ․- ն կապել է Վ․ Մ․-ի ձեռքերը, այդ վիճակում նորից ծեծի ենթարկել իսկ հետո բացահայտ հափշտակել նրան պատկանող բջջային հեռախոսը, իսկ որոշ ժամանակ անց մեկ այլ անձի միջոցով հեռախոսը հետ է վերադարձրել։

Պարզվել է նաև, որ Մ․ Տ․-ն հրազենի փողը ուղղել է Վ․ Մ․-ի սեռական օրգանի ուղղությամբ և սպառնացել է, որ կսպանի։

Ոստիկանության մարզային վարչության և ոստիկանության տարածքային բաժնի ծառայողների կողմից Մ․ Տ․-ն հայտնաբերվել է և տեղափոխվել ոստիկանություն, որտեղից էլ նրան ներկայացրել են Հայաստանի Քննչական կոմիտեի տվյալ մարզային քննչական վարչության տարածքային քննչական բաժին, որտեղ կողոպուտ կատարելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մ․ Տ․-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։ 

Նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չենք հայտնում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։