Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդունԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԳեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՈւկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետԵթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռՀամայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտելԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթած«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Ձեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը

Ադրբեջանցիները 25 մեքենայով զինվորներ են տեղափոխել Ներքին Հանդի ուղղությամբ․ Ի՞նչ է իրականում կատարվել Ներքին Հանդում

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ այսօր՝ 05.30-ից սկսած Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի չորս զոհ և մի քանի վիրավոր։
«Հրապարակին», սակայն, դեռևս փետրվարի 12-ի օրվա առաջին կեսին տեղեկություններ էին հասել այն մասին, որ Սարուշեն բնակավայրի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկում ամրաշինական աշխատանքներ են կատարվել, և ադրբեջանական կողմը կրակ է բացել՝ աշխատանք կատարող հայ դիրքապահների ուղղությամբ։

Այդ պահին այնտեղ մարտական հերթապահություն իրականացնող ԵԿՄ անդամներից մեկը պատասխան կրակ է արձակել, ինչի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։ Հայ զինծառայողը փորձել է պատասխան կրակով լռեցնել թշնամուն՝ աշխատանք կատարող մարտական ընկերներին պաշտպանելու համար։

ՀՀ ռազմական ոստիկանությունը շտապեց հաղորդագրություն տարածել․«Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է»։

Մեզ հասած տեղեկություններով, շատ օպերատիվ կերպով, միջադեպից կարճ ժամանակ անց ռազմական ոստիկանությունը շտապել է բարձրանալ դիրք՝ ձերբակալելու պատասխան կրակ արձակած հայ կամավորականին։ Ռազմական ոստիկաններին, սակայն, դիրք բարձրանալ չի հաջողվել։

ՊՆ-ն բավարարվել է միայն ադրբեջանական կողմի սուտ տեղեկատվությունը հերքելով, չնշելով, որ առաջինը հենց ադրբեջանական կողմն է կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Փետրվարի 12-ի-ին՝ 22։15-ի դրությամբ մարտական հերթապահություն իրականացնողները նկատել են, որ Ներքին Հանդի դիրքերի ուղղությամբ թշնամական կողմը մոտ 25 մեքենայով զինվորների նոր խումբ է տեղափոխում։ Տեղեկությունն այդ մասին մարտական հերթապահություն իրականացնողները փոխանցել են հրամանատարական կազմին։

«Հրապարակը» կապ հաստատեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանի հետ՝ այս տեղեկությունների հետ կապված մանրամասներ իմանալու համար։ Նա ասաց, որ այս պահի դրությամբ կրակը դադարել է, իսկ Ներքին Հանդի ուղղությամբ հայկական դիրքի հետ կապը կա։

«Հաղորդագրություններից զատ որևէ տեղեկություն այս պահին չենք կարող հաստատել»,-ասաց Թորոսյանը։