Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդունԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԳեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՈւկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետԵթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռՀամայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտելԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթած«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Ձեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը

Ողբերգական դեպք՝ Լոռիում․ 45-ամյա որդին ոչ սթափ վիճակում վնասվածքներ է հասցրել ծնողներին, հայրը մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել  Ալավերդու  բժշկական կենտրոնից  և հայտնել են, որ փետրվարի 10-ին ժամը 15։00-ի սահմաններում իրենց մոտ են տեղափոխել Լոռու մարզի բնակիչ 76-ամյա Սամվել Վ․-ի դին, ով, ըստ հարազատների, իրենց ներկայությամբ հանկարծամահ է եղել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջանյանը և համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Հովասափյանը։ 

Նույն օրը դատաբժիշկ-փորձագետի նախնական եզրակացության համաձայն հարազատների կողմից իրենց մոտ տեղափոխված Սամվել Վ․-ի դիակի վրա հայտնաբերվել են ձախ ոտքի ազդրի ստորին երրորդականի առաջնամիջայինի կտրած, ձախ ակնակապիճի արյունազեղում և քերծվածքներին նմանվող այլ վնասվածքներ ու հավանաբար մահը վրա է հասել  մարմնական վնասվածքների արդյունքում:  
  
Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, պարզել են, որ Սամվել Վ․-ին մարմնական վնասվածքներ է հասցրել վերջինիս որդին՝ Լոռու մարզի բնակիչ 45-ամյա Նորայր Վ․-ն, ով նույն օրը հայտնաբերվել և հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից նրան ներկայացրել են Թումանյանի քննչական բաժին:
 
Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեկան վարույթ։

Քննիչի որոշմամբ Նորայր Վ․-ն ձերբակալվել է և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության, Թումանյանի քննչական և բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներին արդյուքնում պարզվել է, որ Սամվել Վ․-ի մահվանը նախորդող ընթացքում վերջինիս որդին՝ Նորայր Ս․-ն իրենց տանը ակնհայտ ոչ սթափ և ագրեսիվ վիճակում անհիմն վիճաբանել է մոր՝ 76-ամյա Անժելա Ս․-ի հետ, ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին, հիմնականում գլխի շրջանում, ինչի հետևանքով էլ մայրը վնասվածքներ է ստացել։ 

Մայրը ոստիկանության Թումանյան բաժին է հրավիրվել և հաստատել ոստիկանների ստացված օպերատիվ տեղեկությունները, իսկ այդ ժամանակ էլ վերջինիս ակնակապիճների հատվածներում ակնհայտորեն երևացել են կապտուկներ:   

Արդեն ոստիկանությունում կնոջ ինքնազգացողությունը վատացել է և ոստիկանները տեղում բուժօգնություն են ցուցաբերել նրան, ապա ահազանգել  շտապօգնություն,  որտեղից ժամանած բժիշկների հերթապահ խումբը օգնություն է ցուցացեբել։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 12։00-ի սահմաններում  Նորայր Վ․-ն դարձյալ լինելով ոչ սթափ վիճակում իրենց տանը անձնական հարցերի շուրջ վիճաբանել է իր հորաքրոջ որդու՝ Լոռու մարզի բնակիչ 59-ամյա Կարեն Վ․-ի հետ, որի ընթացքում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել վերջինիս հասցեին, գլխով 1 անգամ հարվածել նրա քթին պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ այդ ընթացքում  Նորայր Վ․-ի քրոջ որդին՝ Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Տիգրան Թ․-ն իրավիճակը հանդարտացնելու նպատակով գրկել է Նորայր.Վ․-ին, որի ընթացքում էլ վերջինիս անկանոն շարժումներ կատարելու հետևանքով կորցրել է հավասարակշռությունը, դեմքով հարվածել պատշգամբի փայտյա բազրիքին՝ քթի շրջանում ստանալով վնասվածք:  

Նշված վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր: