Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդունԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԳեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՈւկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետԵթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռՀամայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտելԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթած«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Ձեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը

Կոտայքում արդեն 173 խոզ է սատկել աֆրիկյան ժանտախտից. մանրամասներ

Այսօր ֆերմեր Արարատ Դանիելյանն ահազանգել էր, որ Կոտայքի մարզում աֆրիկյան ժանտախտ է տարածվել։  

Ըստ նրա՝ խոզերը համատարած սատկում են, իսկ պատկան մարմինները ոչ մի գործողություն չեն ձեռնարկում։

Ի՞նչ է իրականում կատարվում: MediaHub-ին Կոտայքի մարզպետարանից ասացին, որ տեղյակ են կատարված դեպքից։ Նշեցին՝ պարզվել է, որ այն տեղի է ունեցել Կոտայքի մարզի Կամարիս գյուղում  և այդ հարցով զբաղվում է Սննդի անվտանգության տեսչական մարմինը։

Կառույցից էլ մեզ տեղեկացրին՝ ստացել են ահազանգն ու ընթացք են տվել։

Կամարիսի գյուղապետ Հովհաննես Սարգսյանն էլ MediaHub-ի  հետ զրույցում նշեց, որ հիվանդության պատճառը ստույգ հայտնի չէ, սակայն այս պահին հայտնի է, որ երկու ֆերմեր է տուժել․ մեկը Արարատ Դանիելյանն է, ում տնտեսությունից տուժել է 137 խոզ, իսկ մյուսը՝ Վարուժան Ներսիսյանը, վերջինիս տնտեսությունից սատկել է 36 խոզ։

«Սննդի անվտանգության տեսչական մարմինն օրենքով սահմանված բոլոր միջոցառումները կատարում է՝ կասեցնելու համար վարակի տարածումը, իսկ համայնքապետարանը հատկացրել է հատուկ տեղ՝ սատկած անասունների համար»,- ասաց Կամարիսի վարչական ղեկավարը։

Նշենք, որ աֆրիկյան ժանտախտն արագ տարածվող վարակիչ հիվանդություն է: 2023 թվականի օգոստոսին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը հայտնեց, որ Ասկերանի շրջանում հայտնաբերվել է խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության երկու օջախ, շուրջ 50 վարակված խոզ է ոչնչացվել։ 

Վիկա Աբգարյան