Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդունԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԳեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՈւկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետԵթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռՀամայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտելԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթած«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Ձեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը

ԱՄՆ դեսպանատունն իրազեկում է

Վիզայի դիմումը բավարարելու դեպքում անձնագիրը 5-7 օր մնալու է դեսպանատանը։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։

«ԱՄՆ մեկնելու օդանավի տոմսեր գնեք միայն այն ժամանակ, երբ վիզայով անձնագիրը ձեր ձեռքին է»,-նշում են դեսպանատնից։

ԱՄՆ դեսպանատուն պետք է ներկայանալ Ձեր վիզայի հարցազրույցին DS-160 դիմումի հաստատման այն համարով, որն օգտագործել եք ձեր հարցազրույցի օրը վերցնելու համար:

«Եթե դուք լրացրել եք նոր դիմում և ունեք DS-160 դիմումի նոր համար, ապա ՊԵՏՔ Է փոխեք ձեր հին համարը վիզայի հարցազրույցի համար դեսպանատուն ժամանելուց առնվազն 48 ժամ առաջ՝ հետևելով ստորև նշված քայլերին: Ի նկատի ունեցեք՝ դուք կարող եք փոխել ձեր DS-160 դիմումի համարը միայն մեկ անգամ: Բոլոր DS-160 դիմումները պետք է լրացված և մուտքագրված լինեն նախքան վիզայի համար հարցազրույցի օր վերցնելը: Եթե դուք չեք լրացրել և մուտքագրել ձեր DS-160 դիմումը, խնդրում ենք հնարավորինս շուտ դա անել, հակառակ դեպքում հարցազրույցի օրը ձեզ թույլ չեն տա ներկայանալ հարցազրույցին:

DS-160 դիմումի հաստատման համարը փոխելու անհրաժեշտ քայլերը.

  1. Մուտք գործեք ձեր հաշիվ հետևյալ վեբկայքով՝https://ais.usvisa-info.com,
  2. “Applicant Summary Page”-ում սեղմեք“gear” կոճակը և ընտրեք “Edit” տարբերակը,
  3. DS-160 համարի դաշտում լրացրեք նոր փոփոխված դիմումի հաստատման համարը,
  4. Ընտրեք“Save”,
  5. Ներկայացեք ձեր հարցազրույցին նախատեսված օրը և ժամին։

Եթե ձեր հարցազրույցի օրը ներկայանաք մեկ այլ DS-160 դիմումի հաստատման համարով, ձեր մուտքը դեսպանատուն կարգելվի, և ստիպված կլինեք հարցազրույցի համար նոր օր վերցնել:

Հայտարարություն

2023թ․ հոկտեմբերի 18-ից սկսած ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը հյուպատոսական ծառայությունների դիմաց վճարումներ կատարելիս չեն ընդունվում նախքան 2013թ․ հոկտեմբերի 8-ը թողարկված 100 դոլարանոց թղթադրամներ։ Դեսպանատունը կշարունակի ընդունել 2013թ․ հոկտեմբերից հետո թողարկված 100 դոլարանոց թղթադրամներ (նմուշը՝ այստեղ)։ Հիշեցնենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը հյուպատոսական ծառայությունների դիմաց վճարումներ ընդունվում են միայն կանխիկ՝ ԱՄՆ դոլարով և ՀՀ դրամով։ Կրեդիտային քարտեր և չեկեր չեն ընդունվում։ Չափահաս քաղաքացու նոր անձնագրի տրամադրման և երեխայի ծննդյան հյուպատոսական գրանցման ծառայությունների դիմաց վճարումներ կատարելիս ԱՄՆ քաղաքացիները կարող են նաև օգտվել pay.gov առցանց հարթակից։

Երևանում ԱՄՆ դեսպանատունը ներկայումս մշակում է ներգաղթային վիզաների բոլոր կատեգորիաները, K նախաամուսնական վիզաները և ոչ ներգաղթային վիզաների բոլոր կատեգորիաները»,-հայտնում են դեսպանատնից։