Վարչապետի հրահանգով պետք է ներկայանան նախարարները. Մանե Թանդիլյանը՝ Զարուհի Բաթոյանի բացակայության մասին
Ազգային ժողովում 2018թ.-ի բյուջեի կատարողականի քննարկմանը այսօր՝ հունիսի 11-ին, չէր ներկայացել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Զարուհի Բաթոյանի փոխարեն բյուջեի կատարողականի հաշվետվությունը ներկայացրեց փոխնախարար Սմբատ Սաիյանը:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը Սմբատ Սաիյանին խնդրեց փոխանցել նախարարին, որ 1 ամիս առաջ իրենց ժամկետացանկը ուղարկել են միայն այն պատճառով, որ բոլոր նախարարները կարողանան իրենց գրաֆիկներում տեղ հատկացնել այսօրվա քննարկումներին.
«Վարչապետի հրահանգով, եւ առհասարակ՝ բյուջեի քննարկմանը, պետք է ներկայանան նախարարները: 1 ամիս առաջ ենք տեղեկացրել՝ միայն նրա համար, որպեսզի նախարարները կարողանան տեղ հատկացնել սրան»,- ասաց Թանդիլյանը:
Սմբատ Սաիյանն էլ իր հերթին հայտնեց Թանդիլյանին, որ նախարար Բաթոյանը գործուղման է մեկնել:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել