Պատգամավորն ընդգծեց՝ մարդիկ ընդամենը քաղաքական բոնուսներ հավաքելու համար կարող են հրդեհել դուռ, որի հետևում յոթ երեխա կա քնած. «Նաև բարոյական առումով է անթույլատրելի, որ սա չբացահայտվի: Կստացվի, որ մեր կասկածները, թե գնում է տեղի ունեցածի կոծկում, և այդ ամենը իրականում կազմակերպված է եղել, կհաստատվեն: Այս պրիմիտիվ սադրանքն այն դեպքը չէ, որի բացահայտման համար ոստիկաններից պահանջվեն հսկայական ժամանակ ու ջանքեր: Եթե առաջիկա օրերին չբացահայտվեց և չհրապարակվեց այն անձի կամ անձանց, անունը (անունները), ով (ովքեր) կազմակերպել են այս անբարո «պաժառ» օպերացիան, մենք ստիպված կլինենք արձանագրել, որ այդ ամենը կազմակերպված էր, և չբացահայտելը նպատակ ունի քողարկելու կազմակերպիչներին»,-ամփոփեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահը:
Ունենք ողջամիտ կասկածներ, որ Աբովյանում տեղի ունեցած «պաժառ» շոուն կազմակերպված էր. Նաիրա Զոհրաբյան
«Ես միանշանակ կիսում և պաշտպանում եմ Գագիկ Ծառուկյանի տեսակետը»,-Politik.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ տեսակետ ունի ԱԺ-ում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյան հայտնած այն մտահոգության վերաբերյալ, թե Աբովյանում քաղաքապետի ընտրություններից մեկ օր առաջ ավտոմեքենայի և բնակարանի դռան հրդեհման դեպքը կարող էր կազմակերպված լինել:
«Մենք խմբակցությունում ունենք շատ ողջամիտ կասկածներ առ այն, որ Աբովյանում տեղի ունեցած այսպես կոչված «պաժառ» շոուն եղել է կազմակերպված: Ես անձամբ՝ որպես պատգամավոր, ունեմ ողջամիտ կասկած առ այն, որ այդ ամենը եղել է հստակ կազմակերպված՝ ընտրական գործընթացի վրա ստվեր գցելու և թեկնածուներից մեկի վարկանիշը նվազեցնելու նպատակով: Ես՝ որպես ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ, դիմում եմ մեր ոստիկանությանը: Կարծում եմ՝ տեղի ունեցածը Ջոն Քենեդու սպանությունը կամ դարի հանցագործույունը չէ, որ հնարավոր չլինի բացահայտել: Մենք անհամբեր սպասում ենք, ոստիկանության բացահայտմանը»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել