ՎԵՏՕ շարժումը ակցիա է անում Սորոսի հիմնադրամի գրասենյակի դիմաց (ուղիղ)
ՎԵՏՕ շարժումը այսօր՝ հունիսի 11-ին, կրկին ակցիա է իրականացնում «Բաց հասարակությունների հիմնադրամի» գրասենյակի դիմաց: ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց միակ պահանջը «Բաց հասարակությունների հիմնադրամի» գրասենյակը Հայաստանում լուծարելն է.
««Սորոսականները» ատում են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին: Հայաստանում կան ամերիկացի եւ հրեա միլիարդատերերի կողմից վարձկաններ, ովքեր քննադատում են մեր պետությունը, իրավապահ համակարգը, փորձում են կեղծ, սուտ քննադատությամբ քանդել մեր պետականության հիմքերը»,- ասաց Մալյանը։
Նա նշեց, որ շարժման մասնակիցները որեւէ խնդիր չունեն գրասենյակի դիմաց կանգնած ոսիկանների հետ.
«Օրենսդիրը միաձնյա գտնվում է «Իմ քայլը» դաշինքի տակ: Մենք ունենք պահանջ որպեսզի օրենսդրական փոփոխություններ լինի, որ այս աղբը հանենք շպրտենք դուրս»,- ասաց նա:
Նշենք, որ Նարեկ Մալյանը այս ակցիայի վերաբերյալ հայտարարել էր նախապես ֆեյբուքյան ուղիղ եթերում:
Նա անդրադարձել էր նաեւ արդարադատության նախարարի հրաժարականի պատճառներին, նշել էր, որ Արտակ Զեյնալյանն ակտիվ գործակցում էր «Բաց հասարակության հիմնադրամներ» գրասենյակի հետ, բայց հասկանալով, որ այն պայմանները, որ դնում է գրասենյակն իր առջև, հակապետական են, հրաժարվել էր դրանք կատարելուց: Նրա խոսքով՝ դա զայրացրել է Լարիսա Մինասյանին, որն էլ ստիպել է Զեյնալյանին, որ հրաժարականի դիմում ներկայացնի:
«Սորոսի գրասենյակը պահանջում է վարչապետից, որ Հայաստանում արդարադատության նախարար նշանակվի Ռուստամ Բադասյանը, որի վեթինգով կզբաղվենք, կենսագրական առանձին դրվագներին մենք կանդրադառնանք, խոսքը հատկապես նրա զինծառայությունից խուսափելու մասին է՝ ինչ-որ հիվանդության պատճառով: Այս պահին փակագծեր չեմ բացի, թող նշանակումը լինի, նոր: Այս թեմայով հրապարակելու բազմաթիվ նյութեր ունենք դեռ»,- ասել էր Նարեկ Մալյանը:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...