Նախկին քաղաքական մշակույթի կրողը հենց ինքը` Ռոմանոս Պետրոսյանն է եղել. Շաքե Իսայան
«Լինելով ՀՀ քաղաքացի, ով հետևել է ամբողջ ընտրական գործընթացին, տեսել եմ որ նախկին քաղաքական մշակույթի կրողը հենց ինքը Ռոմանոս Պետրոսյանն է եղել: Կարծում եմ` քաղաքական նոր մշակույթի հետ կապ չունի այն հանգամանքը, որ մարզպետը արձակուրդ է գնում կոնկրետ թեկնածուի շտաբի աշխատանքը համակարգելու համար, այն ,որ ըստ ամենտարբեր խոսկացությունների` դպրոցի տնօրեններին հրահանգվում է քայլերթի մասնակցել` իրենց հետ բերելով ամբողջ անձնակազմն ու ծնողներին, երբ քայլերթին մասնակցելու համար ամտոբուսներով մարդիկ են բերում, ի վերջո` այն, որ նախկին համակարգի կարկառուն, ոչ լավ անցյալով ներկայացուցիչներին մարզպետը կարգում է որպես իր լավ ընկերներ»,- Politik.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը` անդրադառնալով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությանը, ըստ որի` եթե ՔՊ-ի թեկնածուն քարոզարշավը կազմակերպել է բացառապես նոր քաղաքական մշակույթի դաշտում, ապա հաղթող թեկնածունի հովանավորյալ ԲՀԿ-ն բազմաթիվ փորձեր է կատարել` կիրառելու հին քրեաօլիգարխիկ գործիքակազմեր:
«Երբ այսքանից հետո խոսվում է նոր քաղաքական համակարգի հաղթանակ չկրելու կամ նոր քաղաքական մշակույթով ընտրությունները չանցկացնելու մասին, կարծում եմ` մարզպետը խորը մոլորության մեջ է, որովհետև այս դեպքում` իր և մեր պատկերացրած նոր քաղաքական մշակույթները իրար հետ բոլորովին կապ չունեն»,- ասաց Շաքե Իսայանը:
Պատգամավորի կարծիքով` մարզպետը քրեաօլիգարխիա ասելով առաջին հերթին նկատի ունի Աբովյանում իր եղբոր հետ անմիջական կապ ունեցող միջադեպը: Նա նաև հույս հայտնեց, որ նման միջադեպերը պետք է արմատախիլ լինել լինեն ոչ միայն Աբովյանից, այլև մյուս քաղաքներից ևս:
Անդրադառնալով մարզպետի և ԲՀԿ հանձնաժողովի անդամի միջադեպին` պատգամավորը հայտնեց, որ իրենց տարածքային կառույցը հաղորդում է ներկայացրել պաշտոնական դիրքի չարաշահման հետ կապված.
«Անկախ այն հանգամանքից, որ Ռոմանոս Պետրոսյանը արձակուրդում էր, բոլոր տեղերում ներկայանում էր որպես Կոտայքի մարզպետ, ոչ թե քաղաքացի: Մենք հետևողական ենք լինելու այդ հաղորդմանը, այս պահին նշված փաստերի հետ կապված քննարկում ենք Պաշտոնատար անձանց էթիկայի հանձանժողով դիմելու հարցը»,- հայտնեց պատգամավորը:
Շաքե Իսայանը եզրափակեց` երկրորդ կարծիք չկա, որ մարզպետը գերակատարել և չաչաշահել է իր լիազորությունները:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...