Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Գերմանիայի դեսպանությունը հուլիսից Նիդեռլանդների վիզա չի տրամադրի

Հուլիսի 3-ից սկսած՝ Գերմանիայի դեսպանությունն այլեւս Նիդեռլանդների համար վիզայի դիմումներ չի ընդունի:

Դեսպանատանը նշել են, որ նիդեռլանդական կողմն այս գործը պատվիրակել է Երեւանում գործող VFS.GLOBAL ընկերությանը:

Դիմումների վերաբերյալ որոշումները կկայացնի Նիդեռլանդների արտգործնախարարությունը:

 «Եթե Դուք Նիդեռլանդներ մեկնելու համար արդեն իսկ ամրագրել եք 03.07.2019թ. հաջորդող օրերից որեւէ մեկը, ապա խնդրում ենք կատարել հետեւյալ քայլերը.

- Եթե կցանկանաք օգտվել ավելի վաղ դիմելու հնարավորությունից (որովհետեւ, օրինակ, Ձեր մեկնման օրը հուլիսի սկզբին է), ապա կարող եք պահել արդեն իսկ ամրագրած պայմանավորվածությունը եւ դրա հաստատման վերաբերյալ էլեկտրոնային նամակում առկա վերագրանցման հղումով երկուշաբթի օրերին տրվող հնարավորությամբ առաջ բերել այն: Եթե չկարողանաք հասցնել վերագրանցվել, Ձեր դիմումը, ցավոք, 03.07.2019-ից սկսած այլեւս չի կարող ընդունվել:

- Եթե ավելի ուշ եք պլանավորում մեկնել Նիդեռլանդներ, կամ բավարար ժամանակ ունեք մինչեւ Ձեր մեկնման օրը (հուլիսի կեսերից սկսած), եւ ունեք ամրագրված պայմանավորվածություն 03.07.2019թ. հետո, ապա չեղարկեք այն չեղարկման համապատասխան հղումով, որը կգտնեք պայմանավորվածությունը հաստատող էլեկտրոնային նամակի մեջ, եւ դիմումի ընդունման նոր պայմանավորվածություն ձեռք բերեք արդեն VFS.GLOBAL ընկերությունից»,- ասված է դեսպանատան հաղորդագրությունում:  

Վիզայի համար հնարավոր է դիմել նաեւ Թբիլիսիում Նիդեռլանդների դեսպանություն: