Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Հասարակության ներսում թշնամիներ փնտրելը թուլացնում է մեր դիմադրողականությունը. «Ազգային օրակարգ»

Արցախի ու Հայաստանի հարաբերություններում լարվածություն եղել է մեկ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ: Այս մասին ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Արա Հակոբյանը: Նրա խոսքով՝ 2 կողմերի միջեւ լարվածությունը բերում է նրան, որ թուլանում է ներքին եւ արտաքին մարտահրավերներին դիմադրելու ունակությունը.

«Անգամ տարօրինակ է ասել, որ Հայաստան-Արցախ հարաբերություններում լարվածություն կա: Տենց լարվածություն մենք մեկ էլ ունեցել ենք Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, երբ եկել էր դաշնակցական թեկնածու Արցախում: Դա նույն երկիրն է, նույն հայրենիքն է, առանձնանցելը ո՞րն է: Ի՞նչ է նշանակում՝ Հայաստանի 2 հատվածների միջեւ լարվածություն կա: Եվ սա բերում է նրան, որ 2 կողմերի միջեւ թշնամանք ու հակակարծություններ են առաջանում»,- ասաց Հակոբյանը:

Իր հերթին, «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Արա Գասպարյանը հիշեցրեց 1992-1994 թվականների Ադրբեջանը, նշեց, որ այդ երկրի ներսում էլ կար պառակտում, եւ նաև այդ պառակտումներն էին, որ հայերին օգնեցին պատերազմում հաղթանակ տանել։

«Կարծես թե մենք դերերով փոխվում ենք: Ադրբեջանը հիմա հանդես է գալիս միասնական, իսկ մենք սկսել ենք ընկնել հասարակության ներսում թշնամիներ գտնելով՝ պառակտումներ իրականացնել ներսում: Սա, ի վերջո, թուլացնում է մեր դիմադրողականությունը: Մենք օր առաջ պետք է հետ կագնենք այդ հռետորաբանությունից եւ ներքին բաժանարար գծերը խորացնելու մտքից: Ներսում կուտակված եւ օր օրի ավելացող խնդիրներն էլ լուծել հանգիստ, աշխատանքային պայմաններում՝ առանց վիրավորելու, ասֆալտին փռելու»,- ասաց Գասպարյանը եւ հավելեց, որ երկրում կան ազգային անվտանգության սահմաններ, որոնք չպետք է հատել։

«Երկիրն ունի բազմաթիվ խնդիրներ, եւ այդ խնդիրները լուծելու փոխարեն պարբերաբար օրակարգ ենք բերում երկիրը պառակտելու թեմաներ, օրինակ՝ ներսում դավադիր ուժեր փնտրելը, երբ հայտարարություն է արվում՝ Արցախում կան դավադիր ուժեր, որոնք պատերազմ են նախատեսում, դրանով մենք Ադրբեջանին հնարավորություն ենք տալիս վերսկսելու պատերազմ»,- ասաց Գասպարյանը:

Գասպարյանը, անդրադառնալով Արցախի հարցի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը, ասաց, որ իրենք լսել են Ադրբեջանի հստակ տեսակետը, սակայն հայկական կողմից որեւէ հստակ տեսլական չկա. «Վարչապետի դիրքորոշումը, որ պետք է վերականգնվի Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին, ընկալելի մոտեցում է, եւ կարող է ավելացնել հայկական կողմի ճկունության աստիճանը, բայց՝ այդքանը: Ասելով, թե վարչապետը իրավասու չէ բանակցել կամ ներկայացնել որոշակիորեն Արցախին, տպավորություն է ստեղծվում, որ բանակցային գործընթացը մտնում է փակուղի: Վարչապետն ասում է, որ ինքը չի բանակցելու Արցախի փոխարեն, Արցախը պետք է  անպայման ներկայացվի, իսկ բանակցությունները շարունակվում են: Այս դեպքում էլ, մենք ունենք անհասկանալի իրավիճակ այն պարագայում, երբ Ադրբեջանը շատ հստակ ուղերձներով է հանդես գալիս, եւ դրանք բավականին կոշտ են, հստակ ասում են՝ չկա որեւէ լուծում, քան Արցախը վերադարձվի ադրբեջանական վերահսկողության տակ: Եվ իրենք հենց դրա համար են բանակցում, իսկ թե մենք ինչի համար ենք բանակցում, հստակ ուղերձը չկա: Վարչապետն ասաց, որ իր նպատակը ներկայացրել է Արցախում, շատ լավ, ես չգիտեմ՝ ինչ է ներկայացրել, մեզ ներկայացրեք նաեւ, թե որն է մեր բանակցությունների նպատակը»: