Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. ո՞վ է վատնում հեղափոխության կապիտալը

Խորհրդային Հայաստանի խոշորագույն գործարաններից մեկը սնանկության գործընթացի մեջ է: Չնայած ամիսներ տևած քննարկումներին, գործարանի վերագործարկման հետ կապված հույսերին, առկա է որորշում՝ վաճառքի հանել ձեռնարկության բոլոր այն սարքավորումները, որոնք պետության սեփականությունն են: «Նաիրիտ»-ի ունեցվածքը նախկինում էլ էին վաճառում, բայց հիմնականում աճուրդի էր հանվում ոչ արտադրական ունեցվածքը՝ կահույք, մեքենաներ և այլն: Իսկ արտադրամասերի սարքավորումներին աշխատում էին ձեռք չտալ: Բայց այս անգամ գործարանի ամբողջ արտադրական ունեցվածքը որոշվել է վաճառքի հանել: Ընդ որում՝ գործարանի համար մեկ ներդրող չեն փնտրում, ձեռնարկությունը բաժանել են տարբեր լոտերի:
 
Ժամանակին, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ 2015 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ընդդիմադիր պատգամավոր էր, գրեթե յուրաքանչյուր օր զեկույց էր պահանջում այն ժամանակ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանից, վերահսկողության տակ պահելով նաիրիտցիների աշխատավարձերի պարտքը և այն, որ հանկարծ ու հանկարծ իշխանությունների մտքով չանցնի թալանել, կոպեկներով աճուրդի հանել արդյունաբերական հսկան: Այժմ, երբ Փաշինյանն արդեն վարչապետ է՝ հրաժարվել է երբեմնի կեցվածքից՝ անելով այն, ինչի մեջ մեղադրում էր նախկին իշխանություններին:
 
Ի վերջո, նման մոտեցումը վարչապետ Փաշինյանի համար նորություն չէ: Ընդդիմադիր Փաշինյանը կատեգորիկ կերպով դեմ էր արտահայտվում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը և պահանջում օր առաջ դուրս գալ այդ կազմակերպությունից: Վարչապետ Փաշինյանն այսօր հանգիստ նախագահում է ԵԱՏՄ նիստը՝ դեֆերամբներ հնչեցնելով կառույցի հասցեին:
 
Ընդդիմադիր Փաշինյանը պահանջում էր իշխող քաղաքական ուժից՝ ավելացնել ընդդիմությանը տրվող լծակները՝ հատկապես պառլամենտում: Վարչապետ Փաշինյանը անում է ամեն ինչ՝ խորհրդարանում իր քաղաքական ուժի միահեծանությունն ապահովելու ուղղությամբ՝ երկրորդ, եթե ոչ երրորդ պլան մղելով ընդդիմադիր խմբակցությունների լիազորությունների ավելացման հարցը:
 
Ընդդիմադիր Փաշինյանը պահանջում էր փոխել «Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում» Սահմանադրությունը:
 
Վարչապետ Փաշինյանը սիրով հագնում է այն:
 
Իրականում վարչապետ դառնալուց հետո Փաշինյանի ոճը չի փոխվել: Նա շարունակում է մնալ ընդդիմադիր գործչի ամպուլայում՝ առաջնորդվելով տեսարանների և պոպուլիզմի օրակարգով: Սակայն, ինչպես տեսնում ենք, էականորեն տրանսֆորմացվել են ընդդիմադիր Փաշինյանի և վարչապետ Փաշինյանի քաղաքական հայացքները: