«Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների տարեկան ժողովը. Ներկա են ՀՀ նախագահն ու վարչապետը (ուղիղ)
«Հայաստան» համահայկական հիմնադրամը իր հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովն է անցկացնում, որտեղ հանգամանորեն կներկայացվեն հիմնադրամի գործունեության և նպատակների հիմնարար բարեփոխումները:
Նիստը վարում է ՀՀ նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը: Խոսքով հանդես կգան ՀՀ վարչապես, հոգաբարձուների խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը կներկայացնի իր նոր տեսլականն ու ռազմավարությունը, որի հիմքում թափանցիկ և հաշվետու գործելաոճն է: Կքննարկվեն նաև 2018թ․-ին կյանքի կոչված ծրագրերն ու 2019թ․-ի ծրագրերի ուղղությունները։
Նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992թ.-ին ՀՀ նախագահի հրամանագրով: Հիմնադրամի ցանցը գործում է աշխարհի 19 երկրներում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Կանադա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Շվեյցարիա, Ավստրիա, Շվեդիա, Լիբանան, Ավստրալիա, Բրազիլիա, Արգենտինա, Հունաստան, Կիպրոս, Ուրուգվայ, Ռումինիա, Իրան, Նիդերլանդներ և Իտալիա: Ցանցը նպատակ ունի ընդլայնվել՝ ընդգրկելով այն բոլոր համայնքները, որտեղ ապրում և ստեղծագործում է հայությունը:
Հիմնադրամի առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը, ընդհանուր ինքնության հիման վրա, աշխարհասփյուռ հայկական համայնքների, Հայաստանի և Արցախի համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել