Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Երևանում այրվել է 30 հեկտար խոտածածկ տարածք

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայրաքաղաքի տարածքներում հունիսի 18-ին իրականացրել է չոր խոտածածկույթի հսկվող այրում: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կանխարգելիչ միջոցառման ժամանակ այրվել է 30 հեկտար չոր խոտածածկույթ:

«Ստորև ներկայացնում ենք տվյալներ ըստ տարածքների՝ համաձայն կատարման ժամանակացույցի:

Ժ09:45-ից մինչև ժ. 14։39-ը ԵՓՎ թիվ 8 ՀՓՋ-ից երկու մարտական հաշվարկ Սարալանջի պողոտայում՝ Հաղթանակի զբոսայգու մոտակայքում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է 5000 քմ խոտածածկույթ։

Ժ.09։54-ից մինչև ժ. 13։19-ը ԵՓՎ թիվ 2 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Կարմիր բլուրի մոտակայքում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 3 հա խոտածածկույթ:

Ժ. 13։20 մինչև ժ. 15։16-ը ԵՓՎ թիվ 2 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Երևանյան լճի հարակից տարածքում իրականացրել է հերթպահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 2000 քմ խոտածածկույթ։

Ժ10։03-ից մինչև ժ14:47-ը ԵՓՎ թիվ 1 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Երևան քաղաքի Ամերիկայի փողոցում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է 1,5 հա մոտ խոտածածկույթ:

Ժ10։05-ից մինչև ժ13։18-ը ԵՓՎ թիվ 6 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է 4 հա խոտածածկույթ։

Ժ12։54-ից մինչև ժ.16։34-ը ԵՓՎ թիվ 3 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Երևան քաղաքի Էրեբունի թանգարանի մոտակայքում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ։

Ժ13։30-ից մինչև ժ14։05-ը ԵՓՎ թիվ 6 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Նոր Խարբերդի ամառանոցներում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է 5000 քմ խոտածածկույթ։

Ժ.14։44-ից ԵՓՎ թիվ 8 ՀՓՋ-ից երկու մարտական հաշվարկ Նորքի այգիներում իրականացնում է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ»,- նշված է հաղորդագրության մեջ։