Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Ինչո՞ւ է Արարատ Միրզոյանը զայրացել Մխիթար Հայրապետյանի վրա

զգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի և երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ դադարեցնում է Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարի՝ իր լիազորությունները: Հայրապետյանը նշել է, որ ՔՊ կուսակցության վարչության անդամ ընտրվելուց հետո ժամանակային առումով չի հասցնում, այդ պատճառով որոշել է հրաժարվել Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարի պաշտոնից:
 
Հասկանալի է, որ եթե պաշտոնը ստանձնելու պահից այս վեց ամիսների ընթացքում Հայրապետյանը բարձր պրոֆեսիոնալիզմ դրսևորեր, ապա վարչության կազմում ընտրվելը չէր կարող միջազգային հարթակում նրա «բեղուն» աշխատանքի շարունակման խոչընդոտ հանդիսանալ: Հայրապետյանը շուրջ կես տարի ղեկավարելով հայկական պատվիրակությունը, չի արել գեթ մեկ կարևոր հայտարարություն, չի ունեցել գեթ մեկ կառուցողական ելույթ, որը հնարավոր կլիներ գրանցել իր հաշվին: Տպավորություն էր, որ Հայրապետյանը ոչ թե Եվրանեսթի նիստերին էր մասնակցում, այլ Եվրատեսիլին, որտեղ էլ առաջնորդվում էր մեզ համար հարազատ դարձած՝ կարևորը մասնակցությունն է կարգախոսով: Մինչդեռ մեր հարևան պետություններն այդ ընթացքում հետևողականորեն առաջ էին մղում իրենց օրակարգերը:
 
Կասկած անգամ չկա, որ Հայրապետյանի հրաժարականը թիմի ներսում կայացված քաղաքական որոշման արդյունք է, քանի որ իմքայլական պատգամավորը դժվար «հանդգներ» ինքնուրույն նման պատասխանատու քայլերի դիմել: Որոշ տեղեկությունների համաձայն, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կտրուկ հրահանգել է կուսակցական ակտիվին՝ տեղերում ավելի պրոդուկտիվ աշխատել. հակառակ դեպքում՝ մոտ է այն օրը, երբ քաղաքական թիմը կկանգնի փաստի առաջ: Իսկ այդ փաստը ոչ այլ ինչ է, քան քաղաքական «պռավալ»: Իշխանական կադրերի ձախողումներն ակնառու են՝ մարզպետներից մինչև ավագանի: Հասկանալի է, որ միջազգային հարթակում Հայաստանը ներկայացնելու գործուղված իմքայլականները դրական առումով չեն տարբերվում ներքաղաքական թատերաբեմում գործունեություն ծավալող իրենց գործընկերներից: Իրենց պատվիրակությունների հետ խնդիրների են բախվել թե՛ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, թե՛ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում մեր պատվիրակությունը գլխավորող Հայկ Կոնջորյանը:  Շուրջ մեկ տարի իշխանության ղեկը ձեռքում պահող քաղաքական ուժից հանրության սպասելիքները ավելին էին, հիասթափությունը՝ ակնհայտ, իսկ վարչապետ Փաշինյանի վարկանիշի վրա երկար հույս դնել հնարավոր չէ՝ հատկապես, որ այդ վարկանիշն էլ ըստ վերջին սոցհարցումների՝ օր օրի նվազում է:
 
Հետևաբար, իշխանական թիմին այլ բան չի մնում, քան գնալ ռեստարտի, կադրային փոփոխությունները, այդ թվում՝ Հայրապետյանի հրաժարականը ամբողջությամբ տեղավորվում են այդ գործընթացի տրամաբանության մեջ