Փախուստ բանտից. ինչ է կատարվել «Նուբարաշենում» (տեսանյութ). armlur.am
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորներից մեկը իր խցակցի հետ միասին քրեակատարողական հիմնարկի մասնաշենքի 2-րդ հարկի խցի պատը նախապես քանդել է, բետոնըքերելեւ քարն առանձնացնելու միջոցով պատի վրա անցք բացել: Հավանաբար ԿոմսՄոնտե Քրիստոյի պատումով տպավորված, այս քայլն անելով` փորձել է փախուստի դիմել,սակայն փորձը ձախողվել է, եւ խցակիցները բռնվել են:
Հիշեցնենք, որ Տեւական ժամանակ է, ինչ իրավապահ համակարգը քրեակատարողական հիմնարկներում ստուգումներ է իրականացնում: Դեռեւս ապրիլի 25-ին ԱԱԾ-ի կողմից քրեակատարողական հիմնարկում կատարված անսպասելի խուզարկությունների արդյունքում որոշ կալանավորների խցերում` ներկառուցված թաքստոցներում, հայտնաբերվել են Wi-Fi սարքեր, պլանշետներ, հեռախոսաքարտեր, բջջային հեռախոսներ: Անակնկալ խուզարկությունների արդյունքում նաեւ պարզվել էր, որ կալանավայրի խցերում անվտանգության տարրական կանոնները չեն պահպանվել: Մասնավորապես` բաց են եղել որոշխցերի կերակրադռներ («волчок»), առանձին կալանավորներ պահվել են արտոնյալ պայմաններում, իսկ մասնաշենքերից մեկի «նայողի»խուցն առհասարակ բաց է եղել, եւ նա կանգնած է եղել դրսի կողմիցմուտքիմոտ:
Այս իրավիճակին զուգահեռ իրավապահները մի հետաքրքիր դեպք էլ են բացահայտել: Մասնավորապես, ՔԿՀ-ներից մեկի կալանավորը իր խցակցի հետ մասնաշենքի 2-րդ հարկի խցի պատը նախապես քանդել է, բետոնըքերելեւ քարն առանձնացնելու միջոցով պատի վրա անցք բացել: Այդ ամենն անելով` փորձել են փախուստի դիմել, սակայն փորձը անցելէ ապարդյուն եւ նրանք բռնվել են:
Այս առիթով երկուխցերի կալանավորներ Փայլակ Մարտիրոսյանին եւ Էդգար Վարագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-355-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետի հատկանիշներով (Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը ութ տարի ժամկետով):
Աղբյուրը՝ armlur.am




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...