Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

ՊՆ-ն առաջարկում է բարձրացնել ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը

ՀՀ պաշտպանության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am) քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է հնարավորության սահմաններում բարձրացնել պարտադիր ժամկետային զինծառայողների նյութական ապահովության մակարդակը եւ խթանել ծառայողական պարտականությունների կատարումը:

ՀՀ ԶՈՒ ԳՇ-ում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ պարտադիր ժամկետային զինծառայողների համար սահմանված դրամական ապահովության չափերը 2009 թվականից փոփոխություններ չեն կրել եւ հաջորդող տարիներին արձանագրված շարունակական գնաճի հետեւանքով չեն բավարարում անձնական հիգիենայի եւ այլ առաջին անհրաժեշտության պարագաներ գնելու համար (օրինակ` անձնական հիգիենայի պարագաների մասով գնաճը կազմել է շուրջ 33%), ինչը լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն է առաջացնում զինծառայողների ընտանիքների համար: 

Նախագծով առաջարկվում է պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմի համար ավելացնել 2000 դրամով, իսկ մնացած զորամասերի համար` 1000 դրամով: 

ՊՆ-ի հաշվարկով նախագծի ընդունման արդյունքում 2019 թվականի 6 ամիսների հաշվարկով լրացուցիչ ծախսերը կկազմեն 228 մլն 942 հազար դրամ, որի ֆինանսավորումը կիրականացվի ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով պաշտպանության նախարարությանը նախատեսված հատկացումների դրամական ապահովության եւ աշխատավարձի հաստատված միջոցների հաշվին:

Նշենք, որ ՀՀ զինված ուժերում ներկա պահին՝ պարտադիր ժամկետային ծառայողների համար նախատեսված են դրամական բավարարման հետեւյալ տեսակները.

Շարքային զինվորի ամսական դրամական բավարարման չափը կազմում է 3400 դրամ:

Եֆրեյտորի ամսական դրամական բավարարման չափը կազմում է 3600 դրամ:

Կրտսեր սերժանտի ամսական դրամական բավարարման չափը կազմում է 4000 դրամ:

Սերժանտի ամսական դրամական բավարարման չափը կազմում է 4500 դրամ:

Ավագ սերժանտի ամսական դրամական բավարարման չափը կազմում է 5000 դրամ:

Ավագի ամսական դրամական բավարարման չափը կազմում է 5300 դրամ:

Հիշեցնենք, որ 2019-ի հունիսի 1-ի 10 տոկոսով բարձրացվել են նաեւ զինվորականների աշխատավարձերը: