Չի՛ կարելի էսպես, սա ի՞նչ արտահայտություն է. Ռուբեն Սահակյանին բարկացրեց ներկաներից մեկի պահվածքը
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով բողոքների քննությունն այսօր նույնպես լարված է անցնում։ Քիչ առաջ վիճաբանություն տեղի ունեցավ դահլիճում ներկաներից մեկի եւ Քոչարյանի փաստաբանների միջեւ։
Միջադեպը սկսվեց Երեւան քաղաքացի դատախազ Գեւորգ Բաղդասարյանի ելույթի ժամանակ։
Անդրադառնալով պաշտպանական կողմի հարցադրմանը՝ կապված «Մարտի 1»-ի գործով տուժողի փաստաբանի՝ դատավոր Արմեն Դանիելյանին հղված բաց նամակի հետ, Գեւորգ Բաղդասարյանը առաջարկեց դատավարության մասնակիցներին՝ չմոռանալ թե ինչի համար են հավաքվել եւ փորձեն դատավարությունն արհեստական մեկնաբանություններով լցնել։
Դատախազի այս հայտարարությունից հետո դահլիճում ներկաներից ոմանք սկսեցին ծափահարել. «Այո, ցինիկ ա, ի՞նչ ա»,–բղավեց ներկաներից մի կին՝ նկատի ունենալով պաշտպանական կողմին։
Այս արտահայտությունից վրդովվեց Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը՝ հորդորելով դատավորին՝ ապահովել դատական նիստի կարգը։
«Հարգելի դատարան, չի՛ կարելի էսպես, սա ի՞նչ արտահայտություն է, ընդմիջումների ժամանակ վիրավորանք է հասցնում»,-հայտարարեց Սահակյանը։
Այնուհետեւ դահլիճում ներկա կինը վեր կացավ՝ սկսեց բղավել։
Նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը զգուշազրեց քաղաքացուն՝ խոսել շարունակելու դեմքում՝ հեռացվել դատական նիստերի դահլիճից։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել