Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Վարչապետը վստահ է՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերը բացահայտելու համար ՔԿ-ն կգործադրի բոլոր ջանքերը

Քննչական կոմիտեն բոլոր ջանքերը կգործադրի խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերը բացահայտելու համար,  այդ մասին պայմանավորվածություն եղել է:  Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անդրադառնալով Իմ քայլը խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի դիտարկմանը, համաձայն որի խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները խնդրում են ընդունելություն վարչապետի մոտ՝ բարձրաձայնելու այնպիսի խնդիրներ, որոնք բարձրաձայնելու հնարավորություն նախկինում հնարավոր չի եղել:

«Իրականում այդպիսի ընդունելություններ արդեն անցկացրել եմ: Կարող եմ հավաստիացնել, որ գործերի բացահայտման առումով որևէ խոչընդոտ չկա: Եվ ես չեմ կարծում, թե իմ ընդունելությունն այդ առումով որևէ բան կփոխի: Ես լիարժեք վստահ եմ, որ Քննչական կոմիտեն բոլոր ջանքերը կգործադրի, և այդ մասին խոսակցություն և պայմանավորվածություն եղել է»,-ասաց վարչապետը:

Նա շատ կարևորեց, որ տուժողների իրավահաջորդները ներկայացնեն, թե  կոնկրետ քննության մեջ ինչն այնպես չի արվել, և ինչը պետք է ուղղվի, ինչի հետևանքով փաստերը պատշաճ ձևով չեն քննվել, որպեսզի գործն առաջ գնա: Փաշինյանը նշեց՝ ինքը պատրաստ է ընդունել այդ մարդկանց, սակայն դա ոչ մի բան չի փոխելու: «Եղել են դեպքեր, որ այդ ընդունելության ընթացքում պարզ է դարձել, որ գործն առաջ չի գնալու, քանի որ ոչ մի փաստի մասին չենք խոսել: Եվ ես ինքս չեմ կարող քննիչի դերակատարում ստանձնել, ես պետք է խնդրեմ, միջնորդեմ, որ Հատուկ քննչական ծառայությունն անի որոշակի աշխատանք: Քննչական կոմիտեի նախագահը մի քանի անգամ, այդ թվում՝ իմ միջնորդությամբ, ընդունելություն է անցկացրել, աշխատում են այն գործերի վրա, որոնցում աշխատելու տեղ կա »,-նշեց Փաշինյանը: