Ինչո՞ւ են ադրբեջանական համարներից հայկական համարների զանգահարում. Սամվել Հայրապետյանը մանրամասնում է
Այսօր ծրագրավորող, ինտերնետային անվտանգության մասնագետ, բլոգեր Սամվել Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ առավոտից ադրբեջանցի հաքերները զանգահարում են և՛ ադրբեջանական կոդով +994, և՛ էստոնական +372, և մի շարք այլ երկրների կոդերով հայկական հեռախոսահամարներին։ ArmDaily.am-ի հետ զրույցում Սամվել Հայրապետյանը մանրամասներ է ներկայացրել։
-Ի՞նչ զանգերի մասին է խոսքը և երբվանի՞ց են քաղաքացիները սկսել զանգեր ստանալ։
Ներկա պահին չեմ կարող ասել, թե ինչի համար է դա արվում։ Ես մի քանի վարկած եմ ուսումնասիրում։ Քաղաքացիները զանգեր սկսել են ստանալ այսօր առավոտյան ժամը 07։00-ից։ Ի սկզբանե միայն ադրբեջանական համարներից են զանգել ու բազմաթիվ մարդկանց, միայն ինձ շուրջ 800 մարդ տեղեկացրել է, որ տարօրինակ հեռախոսահամարից զանգ է ստացել։ Այս թիվը վստահաբար ավելի մեծ է ու զանգեր կատարելիս չեն ֆիքսվել միայն Երևանի վրա, զանգեր ստացել են բոլոր մարզերից ու տարբեր տարիքային խմբի մարդիկ։
-Ի՞նչ վարկածներ կան։
Իմ վարկածները երկուսն են։ Առաջին վարկածը արդեն հերքել եմ, դա այն էր, որ զանգում են ու զանգին պատասխանելու դեպքում քեզանից գումար են գանձում։ Այդ վարկածը ես հերքել եմ երկու պարզ պատճառով, քանի որ եթե նման բան լիներ, իրենք հետո այդ համարի վրա գրանցված messenger-ներին չէին զանգի (telegram, viber, whatsapp, messenger), որի վրա այդ համարը կա գրանցած։ Իրենք messenger-ներից ոչ մի օգուտ չունեն, հնարավորություն կա միայն viber out-ի գումարները տանելու, բայց Հայաստանում օգտատերերի 99.9 %-ը գումար չունի այդտեղ։ Այսինքն ճշտում են այդ մարդը իր հեռախոսահամարի վրա ինչեր ունի բացած։ Որոշ մարդկանց facebook-ներին նաև լինքեր են ուղարկել։ Այսինքն զանգ եղել է, հետո լինքեր են ուղարկել։
Իմ հիմնական վարկածն այն է, որ շատ հնարավոր է իրանք այդ տվյալները հետո օգտագործեն իրենց նպատակների համար:
-Հնարավո՞ր է սա կապ ունենա հունիսի 26-ին սպասվելիք հաքերային հարձակման հետ։
Հունիսի 26-ին հարձակում լինելու է baku99 թիմի կողմից, սա նոր ստեղծված թիմ է, մոտ 2 ամիս է, որ գործում են։ Չեմ կարող ասել մեկը մյուսի հետ որքանով կապ ունի, քանի որ մենք հստակ չգիտենք, թե զանգերը որտեղից են եկել։ Ստուգել եմ բոլոր խմբավորումների ֆորումները, դեռևս ոչ մի տեղ ոչ մի ինֆորմացիա չկա։ Բացի զանգերը, հարձակումներ են եղել նաև հայկական սերվերների վրա։ Բայց այն, որ baku99-ը պատրաստվում է հարձակման, դա միանշանակ է։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...