Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին
Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանի մարզերի մեծ մասում գիշերվա ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ՝ հարավարեւելյան քամու ուժգնացմամբ՝ մինչեւ 20-25 մ/վրկ։ Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 23-25-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում շաբաթ եւ կիրակի սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ՝ քամու ուժգնացմամբ մինչեւ 15-20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +33+35։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +22+27,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +22+27,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +30+32,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +22+27,
Լոռիում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+28,
Տավուշում գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +28+33,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +22+27,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +32+34,
Արարատում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +33+35,
Արմավիրում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +33+35,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +22+27,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +33+35,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +34+37,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+28,
Արցախում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +31+36։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...