Մեզ պետք է անհատական ջանքի հաղթանակ. Նիկոլ Փաշինյան
ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել յուրաքանչյուրի անհատական ջանքերին՝ նպաստելով երկրի տնտեսության զարգացմանը: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում հունիսի 22-ին մեկնարկած «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես համաժողովին, որին մասնակցում է ավելի քան 300 պատվիրակ մոտ մեկ տասնյակ երկրից: Հայաստանում այս ձևաչափով անցկացվող համաժողովն արդեն 5-րդն է:
«Ինչո՞ւ ենք մենք այսպիսի համաժողովներ անցկացնում, ո՞րն է մեր հիմնական ու կարևոր նպատակը: Մեր հիմնական նպատակն անհատական ջանքը խրախուսելն ու քաջալերելն է՝ նպաստելով ՀՀ-ի զարգացմանը: Համոզված ենք, որ ՀՀ քաղաքացու անհատական ջանքն է այն շրջադարձային կետը, որով Հայաստանը պետք է բարձրանա նոր մակարդակի»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը մանրամասնեց, թե ինչ նկատի ունի անհատական ջանք ասելով: Նրա խոսքով, անհատական ջանք ասելով նկատի ունի Արտակ Չիբուխչյանին, ով մի օր որոշում է Ռուսաստանից գալ Հայաստան իր հայրենի Ենոքավան գյուղի «լքված գոմեր» տարածքում ստեղծել մի իրականություն, որը պետք է փոխի, թե Ենոքավանի կյանքը, թե Հայաստանի իմիջը: Վարչապետը, անհատական ջանք ասելով, նկատի ունի Քարահունջ գինետան հիմնադիրներին, ովքեր եկել են Սփյուռքից և ՀՀ-ում ստեղծում են նոր իրականություն:
«Անհատական ջանք ասելով նկատի ունեմ «Հայրապետյան եղբայրներ» ընկերությանը, որը երկար տարիներ կառավարում է Պարզ լիճը՝ ստեղծելով բիզնեսի նոր մշակույթ: Նկատի ունեմ իջևանցի գործարար Անդրանիկ Ղազարյանին, ով Ուկրաինայում հաջողության է հասել, վերադառնում է Հայաստան և շուտով նրա շնորհիվ Իջևանի անշարժ գույքի շուկայում երկար տարիների ընդմիջումից հետ կհայտնվի նոր առաջարկ՝ բազմաբնակարան շենքի տեսքով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց, որ կառավարությունը ձգտում է հնարավորություններ ստեղծել, որ մարդիկ իրենց տաղանդը բացահայտեն, իրացնեն: Նա նշեց, որ, իհարկե, դրա համար կարևոր է կրթությունը, գործարար էկոհամակարգը, սակայն նկատեց, որ վերը նշված մարդիկ իրենց ունեցածը ստեղծել են ոչ ամենևին կատարյալ պայմաններում, ընդհակառակը, բարդություններ հաղթահարելով: Այսօր կան մարդիկ, ովքեր զրոյից են հասել կոնկրետ արդյունքի, նրանք չեն հանձնվել հուսահատությանը:
«Կոնկրետ օրինակները շատ կարևոր են, և նրանք մեր օրերի հերոսներն են: Ուզում եմ նշել Տավուշի մարզի Սարի գյուղի բնակիչ Դավիթ Եգանյանին: Մարդն արձանագրել է, որ ճանապարհի եզրին գտնվող գյուղում անցորդներին թարմ, տնական հաց վաճառող չկա: Եվ նա իր ջանքերով փուռ կառուցեց ու սկսեց աշխատել: Կառանձնացնեմ «Թեյան» հայկական թեյեր ընկերությունը հիմնած ամուսիններին, ովքեր ստեղծել են բրենդ և հաջողության հասել, կավագործ Ռուբեն Գևորգյանին, ով մանրավաճառությամբ էր զբաղված, հիմա ստեղծում է գլուխգործոցներ: Այս մարդիկ հաղթել են հուսահատությանը և այդ օրինակները շատ են: Օրինակ, ուսուցչուհի Ռիտա Մարտիրոսյանը, ով տեղափոխվել է Գեղարդ գյուղ և սկսել դեղաբույսների գործով զբաղվել: Մեկ այլ ընտանիք Գեղարքունիքի մարզում սկսել է կոնյակով, գինով վերամշակված պանրի արտադրություն հիմնել: Ես համոզված եմ, որ այս բոլոր գործերն իրենց հաջողություն են ունենալու»,-ասաց վարչապետը: Նա ներկայացրեց նաև Ազատ Թովմասյանի օրինակը, ով մրցունակ դրամապանակի հեղինակն է, Սամվել Գասպարյանին, ով սահմանափակ հնարավորություններով է, սայլակով է տեղաշարժվում, սակայն փայտագործությամբ է զբաղվում:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ԿԲ-ից ստացված տեղեկության համաձայն, պահուստավորված դոլարի ծավալը հասել է 171 մլն-ի: Երեք օրվա ընթացքում 40 մլն դոլարով ավելացել է: «Սա նշանակում է, որ Հայաստանում փող է պտտվում, տնտեսության արյունատար երակները բացվել են, հետևաբար մեզ պետք է անհատական ջանքի հաղթանակ: Կառավարության առանցքային առաքելությունն է մարդկանց քաջալերելը, որ հավատան իրենց տաղանդին, հնարավորություններին: Հայաստանում հաջողվել է անհավանական քաղաքական փոփոխությունների հասնել խոսքով ու գաղափարով: Մենք հավատում ենք Հայաստանի քաղաքացիներին, շնորհակալություն այն մարդկանց, ովքեր մեր երկրում քարը դրել են քարին: Նրանք մեր ժամանակի հերոսներն են»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել