Խոշոր վթար Երեւանում. 28-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հաստաբուն ծառին
Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 00:10-ի սահմաններում Երևան քաղաքի Աէրացիա թաղամասի բնակիչ, 28-ամյա Վահե Վարդանյանը Իսակովի պողոտայում՝ մաքսատան դիմաց, իր վարած Mercedes մակնիշի 55 AA 050 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե հատվածին, այնուհետև առաջ ընթանալով՝ տապալել երթևեկությունը կարգավորող ցուցանակը, այնուհետև բախվել հաստաբուն ծառին և հայտնվել հետիոտնի համար նախատաեսված վայրում:
Վթարի հետևանքով վարորդ Վ. Վարդանյանը բուժօգնություն ստանալու նպատակով վթարից ժամեր անց դիմել է «Նաիրիի» բժշկական կենտրոն: Մինչդեռ վթարից հետո օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության 2 բրիգադների բժիշկներին նա հայտնել էր, որ հրաժարվում է բժշկական օգնությունից: Նրան անգամ դեպքի վայր ժամանած ընկերներն ու ճանապարհային ոստիկաններն էին խնդրում, որպեսզի նա հետազոտման նպատակով տեղափոխվի հիվանդանոց: Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...