ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց մի շարք օրինագծերի
Հայաստանի Ազգային ժողովը հունիսի 24-ին առաջին ընթերցմամբ հավանություն է տվել մի շարք օրինագծերի, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։
Խորհրդարանականները, մասնավորապես, արտահերթ նիստի ընթացքում «կողմ են քվեարկել.
«Աղբահանման եւ սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագծին («կողմ» – 87, «դեմ» – 3, ձեռնպահ – 5);
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին («կողմ» – 91, «դեմ» – 0, ձեռնպահ – 5);
«2017-2020 թվականներին պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին» օրենքի տարեկան հաշվետվության հաստատման մասին օրինագծին («կողմ» – 98, միաձայն);
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին («կողմ» – 98, միաձայն);
Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին («կողմ» – 96, «դեմ» – 1, ձեռնպահ – 2);
Հայաստանի Հանրապետության Վարչակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին («կողմ» – 83, «դեմ» – 5, ձեռնպահ – 11);
«Կալանքի տակ գտնվող անձանց եւ ձերբակալվածների պահման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծին («կողմ» – 97, միաձայն)։
Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ ընդունեցին օրենք Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին («կողմ» – 100, միաձայն)։
Խորհրդարանականները երկրորդ ընթերցմամբ հավանության չարժանացրին «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաիսն օրինագիծը («կողմ» – 24, «դեմ» – 65, ձեռնպահ – 3)։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել