«Էնքան հեգնեմ սաղին, որ որեւէ մեկին պակաս չթվա. թող ոչ ոք չկասկածի». Ալեն Սիմոնյանի՝ զգացմունքային ելույթը
Ինչու է «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչն իրեն էդպես պահում. վայել չի նման պահվածքը, նիստի ընթացքում բղավում եք, ընդհատում եք ելույթ ունեցողին: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի նախօրեին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում արված հայտարարությանը եւ դրա այսօրվա արձագանքներին: Մասնավորապես, Մարուքյանը խոսելով Գյումրիում ռուսական չվերթների թվաքանակի ավելացման անհրաժեշտության մասին Քաղավիացիայի պետ Տաթեւիկ ռեւազյանին անվանել էր «սիրուն աղջիկ» իկս կառավարությանը՝ «փայլուն կառավարություն»:
Ալեն Սիմոնյանը շարունակեց. «Իմ քայլը» դաշինքն 88 պատգամավոր ունի, որեւէ մեկը չի բղավում, կամ եթե նման բան է լինում, դրա արձագանքը լինում է: Մի արեք այդպես: Խոսքը ոճաբանության մասին է: Դա ի՞նչ խոսելու ձեւ ա: Գալիս այստեղ ատելության մթնոլորտից եք խոսում: Հենց այստեղից է սկսվում, երբ որ ծաղրում ենք, հեգնում ենք: Էնքան հեգնեմ սաղին, որ որեւէ մեկին պակաս չթվա:
Էդ ինձ ձեւ է. Պետրոսյան Գեւորգը գալիս էստեղ կանգնում ասում է՝ ավելի լավ ա տղեն տղուն կոմպլիմենտ անի՞: Սա ի՞նչ խոսելու բան է: Դա էդ թեմայի մե՞ջ էր, հա՞»:
Տեղից Գեւորգ Պետրոսյանն սկսեց ինչ-որ բան բղավել, ինչին Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Մի արձագանքեք տեղից եւ մնացեք պատգամավորին վայել չափի մեջ: «Դու» չի, «դուք» ա: Ժամանակին վեր եք կենում ասում եք՝ դուք ի՞նչ պատգամավոր եք, ես էնքան փորձ ունեմ: Էդ ի՞նչ փորձի մասին է խոսքը: Էս դահլիճում հոկտեմբերի 2 կազմակերպելու մասի՞ն է խոսքը, թե՞ այս խոսակցության մեջ տղեն տղուն գեղեցիկ ասելու մասին է խոսքը: Բոլորը թող մնան պատգամավորին վայել չափանիշերի մեջ: Դահլիճում գոռում, ելույթ ունեցողի հետ հավասար խոսում եք: Մի արեք տենց բան: Արձագանքը լինելու է տասնապատիկ ավելի ուժեղ, թող ոչ ոք չկասկածի: Այդ արձագանքը եղել է, երբ մենք իշխանություն չենք եղել, որեւէ մեկից չենք վախեցել, դուք հիմա պատկերացրեք, թե դրա արձագանքը ոնց ա լինելու»:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել