Ադրբեջանն ու Թուրքիան 2 մեծ զորավարժություններ են կազմակերպել, մենք ի՞նչ ենք արել. Շարմազանով
Տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը Թուրքիան ու Ալիեւն են, ինչի վառ ապացույցն ապրիլյանն է, իսկ Փաշինյանն ասում է, որ Հայաստանում ու Արցախում կան դավադիր ուժեր, որոնք կարող են պատերազմ սկսել. սա քարտ բլանշ է, կանաչ լույս է Ադրբեջանին ռազմական գործողությունները սկսելու, եւ դրանք սկսելու մեղավորությունը Հայաստանի վրա դնելուն: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ասել ու ասում եմ՝ Փաշինյանի այս հայտարարությունը հակապետական հայտարարություն է: Եթե Նիկոլ Փաշինյանը Հայաստան ասելով միայն իրեն նկատի ունի, ապա պետք է ասեմ, որ ինքը չարաչար սխալվում է: Ալիեւը շատ հանգիստ կարող է ասել, Փաշինյանը չէ՞ր ասում պատերազմ են ուզում Արցախում, արցախցիներն էլ սկսեցին պատերազմը: Սա հակապետական հայտարարություն է: Մայիսի 1-3-ը, այնուհետեւ, հունիսի 7-11-ը Ադրբեջանն ու Թուրքիան 2 մեծ զորավարժություններ են կազմակերպել, մենք ի՞նչ ենք արել: Մեր իշխանությունը հասարակությանը բաժանել է սեւերի ու սպիտակների, հակահեղափոխականների եւ հեղափոխականների: Երբ Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ են անում, մեր իշխանությունները Քաղաքացու օր են նշում, Պրոսպեկտում խորոված ու քյաբաբ ուտում: Ով էլ չի ուզում ուտի, ասում են, որ գնան խաշ ուտեն: Սա խայտառակություն է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Շարմազանովը անդրադարձավ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի սկզբին Իրանում արած օտարերկրյա գործակալների մասին հայտարարությանը.
«Խայտառակ, անհեթեթ հայտարարություն արեց: Նա պետական գործչին, երկրի ղեկավարին ոչ բնորոշ հայտարարություն արեց օտարերկրյա գործակալների մասին: Նույն օրը ես Փաշինյանից ու ուժայիններից պահանջեցի անուններ ներկայացնել ու համապատասխան քայլեր ձեռնարկել: Եթե մեր երկրում օտարերկյա գործակալներ են վխտում, ինչպես ասում է Փաշինյանը, ու պետության ղեկավարը որեւէ քայլ չի ձեռնարկում, դա կամ քաղաքական անմեղսունակություն է, կամ քաղաքական ջրիկություն: Մայիսի 9-ին էլ Փաշինյանը մեկնում է Արցախ, որպեսզի համազգային տոնին մասնակցի, տեսնում է՝ Արցախի հերոս Սերժ Սարգսյանն այնտեղ է, միանգամից վերադառնում է, չի սպասում տնաշենը գոնե 1 օր անցնի»:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել