ԲԴԽ թափուր տեղերի թեկնածուները հայտնի են
Արդարադատության նախկին փոխնախարար Վիգեն Քոչարյանով և փաստաբան Գրիգոր Բեքմեզյանով համալրվելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդն արդեն ունի քվորում և կարող է նիստեր հրավիրել, սակայն հանձնաժողովում դեռ 4 անդամի թափուր տեղ կա։ Նրանցից 3-ը, ըստ օրենքի, պետք է լինեն դատական համակարգի ներկայացուցիչներ, որոնց ընտրելու է դատավորների ընդհանուր ժողովը։ Երեկ տեղեկացանք, որ համակարգում քննարկվում է 4 անուն՝ Կիմ Բալայանի որդու՝ Երեւանի դատավոր Դավիթ Բալայանի, նույն դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի, Երևանի դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի և Արագածոտնի մարզի դատարանի դատավոր Սուրեն Մնոյանի թեկնածությունները։
Հիշեցնենք, որ 2010 թվականին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` Սուրեն Մնոյանի նախագահությամբ մերժել էր անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի հայցը: Անազատության մեջ գտնվող` «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրը բողոքարկում էր «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանի մայիսի 25-ի որոշումը: Արդյունքում Նիկոլ Փաշինյանը մոտ 4 ամիս ավել պետք է մնար անազատության մեջ:
Փորձեցինք թեկնածուների հետ զրուցել։ Դավիթ Բալայանի օգնականն ասաց․«Նման բաներ դեռ չգիտենք»։ Երբ հարցրեցինք՝ առաջարկ եղե՞լ է, ասաց՝ հնարավոր է։ Մեսրոպ Մակյանը մեր հարցին հարցով պատասխանեց․ «Իսկ ու՞ւմ են առաջարկել, որ ինձ էլ առաջարկեն»։
Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամի համար գոյություն ունի որոշակի օրենսդրական ցենզ՝ կապված տարիքի աշխատանքային ստաժի և այլ հարցերի հետ։ Եթե անձը բավարարարում է, նա ավտոմատ ներգրավվում է ընտրացուցակների մեջ, եթե ինքնաբացարկ չի հայտնում՝ ընտրությունից 5 օր առաջ, երբ թեկնածուներին դիմում են։ Հարցին, թե տեղյա՞կ է, որ իր անունը ներառված է ԲԴԽ անդամության թեկնածուների ցուցակում, Մակյանն ասաց․ «Իհարկե, ոչ»։ Իսկ ԲԴԽ թեկնածուի ցենզը սահմանված է Սահմանադրությամբ։ Նա պետք է լինի 40 տարին լրացած, նվազագույնը 10 տարի դատավորի ստաժ ունեցող և նկատողության ու խիստ նկատողության ձևով կարգապահական տույժի չենթարկված։ Հարցին, թե Մակյանը ենթարկվե՞լ է տույժի, ծիծաղելով ասաց՝ չէ։
Նշենք, որ բոլոր նշված թեկնածուների տարիքային ցենզը համապատասխանում է․ Մեսրոպ Մակյանը ծնվել է 1971 թվականին, դատավոր է՝ 2004-ից, Դավիթ Բալայանը՝ 1975-ին, դատավոր է՝ 2001-ից, Ռուբեն Վարդազարյանը՝ 1967-ին, դատավոր է ՝ 2008-ից և Սուրեն Մնոյանը ծնվել է 1960 թվականին, դատավոր է 1999-ից։
Ի դեպ, դատական համակարգի մեր աղբյուրն ասաց, որ դատավորները հասկացել են, որ ԲԴԽ-ից շատ բան է կախված եւ առաջիկա վեթթինգն էլ այս մարմինն է անելու, իսկ երբ դատարանի նախագահի հորդորով ԲԴԽ թեկնածու են ընտրում, նա, որպես կանոն, չի արտահայտում իրենց շահերը, ուստի չի բացառվում, որ իրական ընտրություն լինի։
Աղբյյուրը` Hraparak.am




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել