Մահացել է Գարեգին Նժդեհի թիկնապահ Կարպիս Փափազյանը
Վիեննայում երկարատև հիվանդությունից հետո երեկ` հունիսի 25–ին, 99 տարեկան հասակում մահացել է հայտնի գործարար, ազգային բարերար, հասարակական գործիչ Կարպիս Փափազյանը։ Այս մասին հայտնում է armeniasputnik.am-ը
Նրա ցանկությամբ է Ավստրիայում հիմնվել ՀԲԸՄ «Կարպիս Փափազյան» մրցանակը։ Կարպիս Փափազյանը եղել է Գարեգին Նժդեհի թիկնապահը Եվրոպայում։
Փափազյանը ծնվել է 1920 թվականին Բուլղարիայի Սլիվեն քաղաքում։ 1940 թվականին տեղափոխվել է Վիեննա։ 1988 թվականից նա հայությանն ու հայ մշակույթին աջակցած օտար անհատներին տվել է ՀԲԸՄ «Կարպիս Փափազյան» մրցանակը։ «Այս որոշումը ընդունեցի, երբ ՀԲԸՄ նախագահ Ալեք Մանուկյանի հետ հանդիպեցի և ասացի, որ նման մտահղացում ունեմ։ Պետք է գնահատել օտարներին, ովքեր մեզ համար աշխատում են։ Եվ որոշեցի Բարեգործականի հովանու տակ հիմնել այս մրցանակը։ Երբ Ալեք Մանուկյանը հարցրեց, թե ինչու Բարեգործականը ընտրեցիր, ասացի`«Լավերի մեջ լավին ընտրեցի»։
Ալեք Մանուկյանն ասաց, սփյուռքում այսքան կազմակերպություններ կան, և այսքան ծրագրեր ենք անում, ինչպես պատահեց, որ նման գաղափարը դու առաջարկեցիր»։ Ես էլ ասացի, որ մի կույր հավն էլ քուջուջ որ անի, ոսկե հատիկ կգտնի,,-պարբերականներից մեկին պատմել է հայ բարերարը։
Փափազյանին նաև ընտրել են Ավստրո-Հայկական Մշակութային Ընկերութեան Պատվո անդամ (1979), Վիեննայի Հայ Ուսանողական և Երիտասարդական Միության Պատվո անդամ (1980), Ավստրիայի հայ առաքելական եկեղեցական համայնքի Պատվո անդամ (1985 թ.), «Արարատ» մարզական միության Պատվավոր մարզիկ (2010)։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...