Իմքայլականները՝ Քոչարյանի հայտարարության մասին
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը համաձայն չէ Ռոբերտ Քոչարյանի այն պնդման հետ, թե երկրում օրենք ու օրինականություն չկա։ Ըստ նրա՝ Մարտի մեկի գործով քննությունը տեղի է ունենում օրինականության սահմաններում։ Այս մասին Կարապետյանն ասաց այսօր լրագրողների հետ կայացած ճեպազրույցում։
«Ոչ մի քաղաքական հետապնդում չկա»,-ասաց պատգամավորը, իսկ ինչ վերաբերում է ի սկզբանե այս գործի կասեցմանն ու ՍԴ ուղարկելուն՝ Կարապետյանն ասաց, որ գործընթացի օրինականության վերաբերյալ կասկածներ կային, բայց դատական ակտի հիմնավորումներին ամբողջությամբ ծանոթ չլինելու պատճառով ինքը զերծ կմնա հավելյալ մեկնաբանություններից։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ հավելեց, որ, ելնելով իշխանությունների տարանջատման սկզբունքից, ճիշտ չէ, որ ԱԺ-ն մեկնաբանի առանձին դատական գործի հանգամանքներ, կապ չունի՝ դա հասարակությանն անհայտ քաղաքացու վերաբերող գործ է, թե նախագահին․ «Ինչպես մասնագիտությամբ բժիշկը, ծանոթ չլինելով կոնկրետ հիվանդի հիվանդությանը, չի կարող կարծիք հայտնել կամ ախտորոշել, այնպես էլ իրավաբանը, ինչքան էլ լուսաբանվի գործը, չպիտի իրեն թույլ տա ամբողջական հետեւություններ անել կոնկրետ գործի մասին՝ առանց ծանոթանալու ամբողջական գործին։ Առկա տվյալները բավարար չեն որեւէ կարծիք հայտնելու համար»,-ասաց Գրիգորյանը։
Լրագրողի հարցին, թե ինչ կլինի այս իշխանությունների հետ, եթե կրկին իշխանության հա Ռոբերտ Քոչարյանը, Սուրեն Գրիգորյանն արձագանքեց․ «ՀՀ վարչապետն ու այլ պաշտոնյաներ հանդիսացել են քաղբանտարյալ, ենթարկվել են քաղաքական հետապնդման, եւ այն մարդիկ, որոնք այդ գործընթացների հետեւում կանգնած են եղել, ողջ առողջ են հիմա եւ որեւէ գործընթաց, բացի իրավականից, չի կատարվում։ Ի՞նչ կլինի մեզ հետ»։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել