Այսօր Աստերոիդի միջազգային օրն է
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2016 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված № 71/90 բանաձեւով հունիսի 30-ը Աստերոիդի միջազգային օր է հայտարարել՝ «աստերոիդների հետ բախման վտանգների մասին հասարակության տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով», գրում է Calend.ru-ն:
Նոր տիեզերական տոնը որոշվել է նշել հունիսի 30-ին՝ «Սիբիրում Տունգուսի ֆենոմենի» օրը: 1908 թվականին զանգվածային աստերոիդային աղետ է տեղի ունեցել՝ Երկրի հետ բախվել է Տունգուսի երկնաքարը: Ջրածնային ռումբին նմանվող պայթյունի ալիքը գրանցել են տարբեր երկրների գիտնականները: 2000 քառ/մ տարածքում ծառեր էին տապալվել, սատկել էին կենդանիներ, մարդիկ էին տուժել: Սակայն գիտնականները մինչ օրս այս իրադարձության կապակցությամբ միասնական տեսակետի չեն հասել:
Նոր օր ստեղծելու նախաձեռնությունը պատկանում է Տիեզերական հետազոտողների ասոցիացիային, այն աջակցել է խաղաղ նպատակներով տիեզերական տարածքն օգտագործելու կոմիտեն: Իսկ օրվա հիմնական գաղափարախոսներն են ռոք երաժիշտ, «Queen» խմբի կիթառահար եւ աստղաֆիզիկոս Բրայան Մեյը եւ ռեժիսոր Գրիգ Ռիխթերսը: Նրանց համագործակցությունը սսկվեց 2014-ի փետրվարին, երբ Բրայան Մեյը Լոնդոնի վրա ընկած խոշոր աստերոիդի մասին Ռիխթերսի ֆիլմի համար երաժշտություն գրեց: Արդյունքում էլ ծնվեց Աստերոիդի օրվա գաղափարը:
Աստերոիդն Արեգակնային համակարգի համեմատաբար փոքր երկնային մարմին է, որը ուղեծրով պտույտ է գործում Արեգակի շուրջ: Այն չափով եւ զանգվածով զգալիորեն զիջում է մոլորակներին: Տերմինի հստակ սահմանում մինչ այժմ չկա, մինչ 2006 թվականը աստերոիդները կոչվել են նաեւ փոքր մոլորակներ:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...