«Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» արտահայտությունը պետք է դառնա որպես թանգարանային պատմություն. Փաշինյան
Մեր նպատակադրումն այն է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի Դատախազության օրը համարի նաեւ իր օրը, որովհետեւ Դատախազության բովանդակային ամենաէական գործառույթը ի վերջո, քաղաքացիների իրավունքները եւ պետությասն շահեն ու արժեքները պաշտպանելն ու պահպանելն է: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, Դատախազության աշխատողի եւ դատախազության կազմավորման 101-րդ տարեդարձի օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա մեջբերեց հայ լուսավորականներից Միքայել Նալբադյանի մի հանրահայտ հոդվածից երկու հատված. «Առաջինը՝ «Օրենքը պատժում է հանցավորը, ասիացին տեսանում է այստեղ մի լոկ վրեժխնդրություն, բայց մենք այդ արդարացի հատուցման մեջ տեսանում ենք հասարակաց իրավունքի պաշտպանություն»: Երկրորդը՝ «Իրավադատության մեջ պետք է ազգի կյանքը եւ այս օրենքի վերա միայն կարող է մի ազգ առաջանալ»:
Ապա Փաշինյանը շարունակեց. «Մեր երկարամյա պատմության աղետալի էջերից բազմաթիվ ների պատճառը մեր իրականության մեջ արդարության եւ արդարադատության պակասն է, որը ազգը պառակտող ամենահզոր գործոնն է: Երբ մարդիկ բաժանվում են առաջին եւ երկրորդ կարգի, երբ իրավունքը լինում է էլիտար կիրառման գործիք: Այս իրողությունը մեր դասական գրականության մեջ բազմաթիվ արտահայտություններ է ունեցել: Հանրահայտ պատվածքներ կան այս թեմայով, ես այս պահին մտաբերում եմ «Աղքատի պատիվը» հանրահայտ պատմվածքը, որը մի օրինակ է այն մասին, թեինչպես շարքային քաղաքացու, նյութապես անապահով քաղաքացու իրավունքները կարող են ոտնատակ արվել այն դեպքերում, երբ թվում էր, թե արդարությունը կամ արդարադատությունը պետք է կանգնի այդ քաղաքացու կողքին: Պատահական չէ, որ մեր իրականության մեջ դեռեւս մինչեւ այսօր ամենատարածված ասույթներից մեկը հետեւյալն է. «Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»:
Ցավոք սրտի շատ երկար ժամանակ մեր իրավապահ համակարգը հաճախ գործել է այս տրամաբանությամբ: Ես հատուկ մեջբերեցի դասականներին, որպեսզի իմ խոսքը քաղաքական այս կոնյուկտուրայում չքաղաքականացվի, որպեսզի ցույց տամ, որ սա ամենեւին էլ նոր խնդիր չէ, վերջին տասնամյակների խնդիր չէ:
Այս խնդրի լուծումն է մեր ամենակարեւոր առաքելությունը, առաջին հերթին դատախազության ամերակարեւոր առաքելությունը: Հենց իրավապահ մարմինների գործունեության արդյունքում է, որ «Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» արտահայտությունը պետք է դառնա որպես թանգարանային, բանահյուսական պատմություն եւ ոչ մի աղերս չպետք է ունենա Հայաստանի այսօրվա իրականության հետ:
ՀՀ յուարքանչյուր քաղաքացի պետք է զգա, որ պետությունն ամուր կանգնած է իր մեծքին: Յուրաքանչյուր մարդ ՀՀ-ում պետք է զգա, որ մեր երկրում պաշտպանված է այնպես, ինչպես կայացած ընտանիքներում են մարդիկ իրենց պաշտպանված զգում:
Իրավունքը Հայաստանում այլեւս էլիտար շնորհ չպետք է լինի: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է վստահ լինի, որ այս համազգեստը կրող մարդիկ անմնացորդ ծառայում են յուրաքանչյուր քաղաքացու իրավունքին՝ անկախ նրա դիրքից, ծագումից, աշխատանքից»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել