Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Ալավերդցիները փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը․ 200 աշխատող անգործ կմնա

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատողներն այսօր առավոտից կրկին փակել են Երևան-Թբիլիսի միջպետական երկաթուղին։ Պատճառն այն է, որ այսօր՝ հուլիսի 1-ին, լրանում է պղնձաձուլարանի աշխատակիցների արդեն 3-րդ անգամ երկարաձգված աշխատանքային պայմանագրերի ժամկետը և ընկերությունը չի պատրաստվում նոր պայմանագրեր կնքել, ինչի արդյունքում 200 աշխատակից կդառնա անգործ։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում գործարանի աշխատակից Արմեն Կիրակոսյանն ասաց, որ շարունակում են փակ պահել երկաթգիծն ու գործարանի մուտքերն ու ելքերը` մինչև իրենց խնդրին լուծում տրվի․ ««Էյ-Սի-Փի» ընկերության տնօրինությունը պղնձաձուլարանի աշխատողների պայմանագրերը երկարացնելու ծանուցագիր չի ուղարկել, ինչը նշանակում է, որ 200 աշխատակից ազատված է աշխատանքից։ Մեր պայմանագրերը ևս 2 ամսով հետաձգել էին և մենք գտնվելով հարկադիր պարապուրդի մեջ՝ վարձատրվում էինք աշխատավարձի երկու երրորդով, բայց հիմա դա էլ չի լինելու։ Այս պահին աշխատողների մի խումբ աշխատակիցներ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ են հանդիպում, տեսնենք՝ ինչ լուծում կտան»,- նշեց պղնձաձուլարանի աշխատակիցը:

Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլարանը 2018 թվականի հոկտեմբերից չի գործում, քանի որ ձեռնարկությունը խախտել է բնապահպանական օրենսդրության նորմերը, որի արդյունքում բնապահպանական պետական տեսչությունը գործարանին տուգանել է 380 միլիոն դրամով։

Ալավերդու ամենամեծ ձեռնարկությունը պղնձաձուլական գործարանն է և այստեղ մոտ 600 մարդ է աշխատում։