Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

«Թռչկոտում էր, հիստերիայի մեջ էր ընկել, եսիմ ինչերի մեջ էր ընկել». Սասուն Միքայելյանը՝ Ռոմանոս Պետրոսյանի մասին

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Աբովյանի քաղաքապետի ընտրությունները անձնավորել էր, հիստերիայի մեջ էր ընկել, տեսել եք կայքերով, դա մարզպետին վայել բան չէր, թռչկոտում էր, եսիմ ինչերի մեջ էր ընկել, մտնում էր տեղամասեր։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

Հարցին՝  արդյոք Աբովյանում շարունակում է մնալ քրեաօլիգարխիկ կլանը, Միքայելյանը ասաց, որ այն դեռ մնացել է Հայաստանում. «Կամաց-կամաց ամեն ինչը պետք է փոխվի, մենք կանխել ենք ինչ-որ բաներ անելը: Գնացեք ու նայեք, թե ովքեր են Ռոմանոս Պետրոսյանի կողքին, Կովալի տղան, այն անձինք, որոնք խորը կապ են ունեցել Կովալի հետ: Այդ մարդկանցով է ինքը շրջապատված ու արժեհամակարգից ու նոր շարժումից է խոսում»։

Սասուն Միքայելյանի խոսքով՝ Կոտայքում դեռ «պոչտի» հին Հայաստանն է. «Մարդը, եթե այսօր մի տարածքում մարզպետ է նշանակվում, պետք է համախմբի ժողովրդին: Ի պաշտոնե վախի մթնոլորտ ձեւավորել, կամ ինչ-որ կլյաուզիայով բանով արժեհամակարգ չես ստեղծի: Մարդը պետք է այնպես աշխատի, որ իրեն հարգեն»,-ասաց Միքայելյանը։

Նա ասաց, որ գնահատում է Աբովյանի գործող քաղաքապետի գործունեությունը. «Նա արդեն 5 տարի քաղաքապետ է, որեւէ կուսակցության մեջ չի մտել: Դուք գիտեք, թե ինչպես էր այս հարցը խիստ դրված ՀՀԿ-ի օրոք»։