Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Ողբերգական ավտովթարի հետեւանքով 5 տուժածներից 2 երեխաների վիճակը միջին ծանրության է

Որևան–Սևան ճանապարհին ողբերգական ավտովթարի հետեւանքով Երեւան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 2 երեխաների վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, NEWS.am-ին հայտնեց ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։

«Մեզ մոտ բերվել է 2 երեխա, տղա ու աղջիկ, մեկը՝ 9-ը, մյուսը՝ 11։ Երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Տղայի մոտ կա փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում, երեխան տեղափոխվել է վնասվածքաբանական բաժին։ Աղջկա մոտ գրանցվել է փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում, տեղափոխվել է համապատասխան բաժանմունք։ Երեխաները գտնվում են բժիշկների խիստ հսկողության տակ»,- ասաց Դերձյանը։

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել էր, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 40-րդ կմ-ին բախվել են «BMW X5» մակնիշի (վարորդ՝ Հ.Հ., ծնված 1954 թ.) եւ «Volkswagen Golg 5» մակնիշի (վարորդ՝ Դ.Մ., ծնված 1990 թ.) ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները, Դ.Մ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել էր Հրազդանի ԲԿ: Տուժածի առողջական վիճակը գնահատվել էր ծանր:

Փրկարարները «BMW X5» մակնիշի ավտոմեքենայից դուրս էին բերել վարորդ Հ.Հ.-ին, ուղեւորներ՝ Ն. Հ.-ին (2010 թ.), Ա. Ս.-ին (2008 թ.) եւ Ա.Մ.-ին (1954 թ.), ովքեր հոսպիտալացվել էին Հրազդանի ԲԿ, այնուհետեւ՝ տեղափոխվել Երեւան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել էին միջին ծանրության:

«Volkswagen Golg5» մակնիշի ավտոմեքենայից փրկարարները դուրս էին բերել Վ.Վ.-ի (1995 թ.) եւ 2 ուղեւորի (Գ.Ն., 1998 թ. եւ Կ.Հ., 1997 թ.) դիերը եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: