Արամ Առաջինը հյուրընկալել է Աննա Հակոբյանին. Վերջինս պատմել է իր ծրագրերի մասին (ֆոտո)
ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› եւ ‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 2-ին Անթիլիասի մայրավանքում հյուրընկալվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին։
Հանդիպմանը ներկա է գտնվել Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։ Հանդիպմանը տիկին Հակոբյանը պատմել է Լիբանանում իր ծրագրերի եւ հանդիպումների մասին, ներկայացրել իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունը։
Նույն օրը Աննա Հակոբյանն այցելել է Հայոց ցեղասպանության որբերի Արամ Պեզիքյան թանգարան։ Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի եւ թանգարանի պատասխանատու Գրիգոր Ալուզյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է թանգարանի տարածքով, ծանոթացել թանգարանի ստեղծման պատմությանն ու ցուցանմուշներին։
Այցի ավարտին Աննա Հակոբյանը գրառում է կատարել թանգարանի հուշամատյանում։ Աննա Հակոբյանը եղել է նաեւ ‹‹Թռչնոց բույն›› մանկատանը։






















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...