«Եկեք ինձ մի բուժեք անվճար». Բոստանջյանը՝ մինչեւ 18 տարեկանների բուժօգնությունն անվճար դարձնելու մասին
Այո, վատ բան չէ, որ մինչեւ 18 տարեկանների բուժօգնությունը լինի անվճար, բայց միայն այդ մասին բարձրաձայնելը չափազանց քիչ է, պետք է նայել, թե արդյոք կյանքում կենսագործման առումով դա տեղի ունենում է, թե ոչ, կամ ինչպես է տեղի ունենում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Նա նշեց, որ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի համաշխարհային միջին ցուցանիշը 12 հազար դոլար է, իսկ Հայաստանում 4 հազար դոլար է. «Այդ 4 հազարն էլ եկամուտների սարսափելի բեւեռացվածության պայմաններում է: Հայաստանում ամենահարուստների եւ ամենաաղքատների տարբերությունը 12-14 անգամ է: Երկրի մեկ երրորդը պաշտոնապես համարվում է աղքատ: Եկեք ինձ մի բուժեք անվճար, կամ եթե բուժում եք, այնպես արեք, որ դա վերածվի իմ համախառն ներքին արդյունքի սպառման չափին, ոչ թե ես այդ բեռեւացված եկամուտների պայմաններում 4 հազար դոլարի տակ գտնվեմ: Դա նույնն է, որ եթե երկիրը երկու մարդուց է բաղկացած, մեկը ստանում է 30 հազար դրամ կենսաթոշակ, մյուսը ստանում է մեկ մլն դրամ, երկուսը գումարում ես իրար բաժանում երկուսի ու ասում՝ միջինը կազմում է 500 հազար դրամ: Դա չի արտացոլում իրերի իսկական վիճակը»,-ասաց Բոստանջյանը՝ հավելելով, որ լավ կլիներ, եթե նոր իշխանությունների գործունեության արդյունքը տեսնեինք, ինչը չենք տեսնում:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...